Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Հասարակություն

Չալաբյանին պատժո՞ւմ են «Հայաքվե»-ի հաջողության համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ ավարտվել է հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի դատաքննությունը։

Տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը գնացել է խորհրդակցական սենյակ Ավետիք Չալաբյանի համար դատավճիռ «բստրելու» և այն դեկտեմբերի 21-ին հրապարակելու համար։

Մեղադրող դատախազը միջնորդել է Ավետիք Չալաբյանին մեղադրել 2,5 տարվա ազատազրկման, ընդ որում դատարանում այդպես էլ մեղադրանքի կողմը չկարողացավ ապացուցել ակնհայտ փնթի կարված գործը։

Հիշեցնենք՝ Չալաբյանը մեղադրվում է իբր 2 միլիոն դրամի դիմաց ագրարային համալսարանից 1000 ուսանողներին ընդդիմության հանրահավաքներին ներգրավելու մեջ։ Նրա դեմ ցուցմունք տված ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալոյանը վաղուց բարձր պաշտոն է զբաղեցնում Ագրարային համալսարանում, իսկ Մնացական Մարտիրոսյանը ողջ դատավարությունը տարել է այնպես, որպեսզի վերջում կրկին կարդա իշխանությունների պահանջած դատավճիռը, այն է՝ ազատազրկեն Ավետիք Չալաբյանին։

Հասարակական-քաղաքական գործիչը երեկ դատաքննությունից հետո հայտարարել է, թե՝ «Ողջ դատական գործընթացը քաղաքականացված է, իսկ իմ համար պահանջվող պատիժը կապված է քաղաքական գործունեության արգելքի հետ, փորձում են այնպես անել, որ ես երկու տարի հավաքներ չկազմակերպեմ, հավաքներին չմասնակցեմ, քաղաքական գործընթացներին չմասնակցեմ»,- նշել է Չալաբյանը։ Նա մեղադրանքից հետո կալանավորվել է 2 ամսով, ազատ արձակվել, այնուհետև կրկին կալանավորվել էր 3 ամսով և 15 միլիոն գրավի դիմաց էր ազատ արձակվել։

Չալաբյանն իհարկե կարող էր ինչպես մյուսները, զերծ մնալ քաղաքական պայքարին մասնակցելուց և նրա նկատմամբ միգուցե նման վերաբերմունք չէր լինի, սակայն «Հայաքվե» նախաձեռնությունը վաղուց պինդ ոսկոր է դարձել գործող իշխանությունների կոկորդին և նրանք ամեն ինչ փորձում են անել հենց այդ նախաձեռնության ներկայացուցիչներին ազատությունից զրկելու, բռնաճնշումների ենթարկելու համար։

Հիշեցնենք՝ «Հայաքվեն» 58 հազար ստորագրություն էր հավաքել Արցախն այլ պետության կազմում ճանաչելու համար և հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծը խորհրդարան ներկայացնելով։ Իսկ առաջիկայում արդեն «Հայաքվեն» պետք է ևս 300 հազար ստորագրություն հավաքի, ուստի և գործող իշխանությունները, լրջորեն վախենալով նման հեռանկարից, փորձում են այժմ էլ Ավետիք Չալաբյանին դատապարտելու միջոցով վիժեցնել այդ նախաձեռնությունը։ 

Նարինե Սահակյան