Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ
Հասարակություն

Բաքվից մերժել են Հայաստանին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Զորքերը սահմանից հետ քաշելու վերաբերյալ Երևանի առաջարկը անընդունելի է Բաքվի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ, եթե զորքերը նման պայմաններում դուրս բերվեն, ո՞վ կարող է երաշխավորել, որ այնտեղ ոչինչ չի լինի»,- ասել է Բայրամովը։

Նշենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին ձեռք բերված համաձայնությունը վստահության կառուցման համար միակը չէ, որ քննարկվել է: Արարատ Միրզոյանը նշել էր, որ Հայաստան ու Ադրբեջանը քննարկում են նաև հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը․ «[Բացի ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև համաձայնագրից] քննարկվել են և կշարունակեն քննարկվել այլ գաղափարներ ևս։ Օրինակ՝ հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման շուրջ։ Կարծում ենք, որ զորքերի հետքաշումը իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիան։ Այստեղ չեմ ասում, որ ունենք համաձայնություն։ Սա գաղափար է, որը քննարկվում է»,- ասել էր ՀՀ ԱԳ նախարարը։ 

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև անդրադարձել է ձեռք բերված համաձայնությանը՝ նշելով, որ այդ պայմանավորվածությունը լուրջ ձեռքբերում է։ Բայրամովը ընդգծել է, որ այս համաձայնությունը ձեռք է բերվել առանց երրորդ կողմի մասնակցության։

Բայրամովը նաև հիշեցրել է, որ նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հանդիպում և նշել, որ «այս ամենը լավատեսության հույս են տալիս»։

Ըստ Բայրամովի՝  Ադրբեջանի մոտեցումը պարզ է՝ «եթե Հայաստանը հարգի Ադրբեջանի օրինական շահերը և միջազգային իրավունքը, ապա կարելի է դրական արդյունքի հասնել»։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարարը,  ՀՀ-ն նոյեմբերի 30-ին Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները։ Բայրամովը, անդրադառնալով դրանց, նշել է, թե Հայաստանի ներկայացրած խաղաղության համաձայնագրի առաջարկների փաթեթում առաջընթաց է նկատվում։