Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ
Հասարակություն

Ուշացած որոշում

Այսօրվա կառավարության նիստի համապատասխան որոշմամբ` իրականացվել է ֆինանսական միջոցների վերաբաշխում: Ըստ այդմ` «Հայաստանի պետական հետաքրքրությունների  ֆոնդ» ՓԲԸ միջոցառումների կատարման համար հատկացված «1,8 մլրդ դրամաշնորհի» բյուջեն կտեղափոխվի ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջեից ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բյուջե, քանի որ Ընկերության բաժնետոմսերի կառավարումը փոխանցվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը։ Գումարը փոխանցվելու է ԱՆԻՖ-ին` ծրագրերն իրականացնելու համար:

Ըստ ակնկալվող արդյունքների` Ընկերության միջոցառումների կատարման համար հատկացված «1,8 մլրդ դրամաշնորհի» բյուջեի տեղափոխության շնորհիվ կվերանայվեն Ընկերության «արդյունքի չափորոշիչները», քանի որ դրանցից մի մասը հնարավոր չի եղել կատարել՝ պայմանավորված ֆինանսավորման բացակայությամբ։

Ենթադրաբար նման որոշման հիմք է ծառայել ԱՆԻՖ-ի անցնող տարվա կատարողականը, որը ներկայացնում ենք ստորև՝  https://www.e-gov.am/ajax/gfn_mul.php?file_id=2947280&inst=809924

Տարօրինակ է սակայն, որ ԱՆԻՖ-ի բաժնետոմսերի կառավարումը Կառավարությունից Էկոնոմիկայի նախարարություն տեղափոխելու որոշումը կայացվել է մայիսին, իսկ բյուջեով հատկացված գումարը տրամադրվում է միայն դեկտեմբերի վերջին։

Ի պատասխան  ejc.am-ի այն հարցին, թե  ինչով է պայմանավորված տարեվերջին բյուջեի հատկացումը, որը ենթադրաբար նախատեսված էր անցնող տարվա համար, մեզ ԱՆԻՖ-ի հանրային կապերի բաժնից պատասխանեցին. «Հատկացումն անցնող տարվա բյուջեի համար իրականացվում է դեկտեմբերին, որոշ տեխնիկական խնդիրների պատճառով, բայց դա որեւէ կերպ չի խանգարել մեր ծրագրերի բնականոն ընթացքին»։