Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»

Ինչու են դպրոցի երեխաները հոսպիտալացվել. հայտնի է պատճառը

Պարզվել է, թե այսօր Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցածի պատճառը, երբ երեխաների մոտ հազ էր սկսվել, նրանց տարհանել էին, մի քանիսին տեղափոխել էին հիվանանոց:

Դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Պարզվեց աշակերտներից մեկը բալոնչիկով պերցովկա է փչել 2-րդ եւ 3-րդ հարկի միջանցքներում, քամին տարել է դասասենյակներ, եւ քանի որ գրիպային վիճակները շատ են երեխաների մոտ, սկսել են ակտիվ հազալ:

Ես հայտարարել եմ տարհանում, երեխաներին դուրս ենք հանել: Մենք չգիտեինք՝ պատճառն ինչն է, կարող էր ամեն ինչ էլ լինել, կարող էր շմոլ գազ լինել, ինչ-որ բան պայթած լիներ: Բայց քանի որ ոչ պայթյուն կար, ոչ հոտ կար, դա էր տարօրինակ:

Ոստիկանների աշխատանքի շնորհիվ իմացանք պատճառը, այդ երեխան էլ ինքնախոստովանանք գրեց:

Այնքան էլ լավ երեխա է, չգիտեմ՝ ինչի է նման անիմաստ բան արել: Այդ հարկում եղել են նաեւ իր քույրիկը, հորեղբոր աղջիկը: Պատկերացրեք՝ ինչքան չմտածված քայլ է արել: 10-րդ դասարանի հիմար դեռահաս, ի՞նչ ասեմ: ընդ որում, մենակ է եղել: Հիմա ծնողի եւ իր հետ ոստիկանության բաժանմունքում ենք:

Դա, ասում են՝ պարեկներն են օգտագործում անհնազանդների նկատմամբ: Ասում է՝ գտել եմ Երեւանից:

Լավն այն է, որ ասում են՝ դա թունավորում չի առաջացնում, գրգռում է, հազ է առաջացնում: Սեւ բիբարի էֆեկտ է, երբ քթի մեջ է ընկնում»:

Նա հավելեց, որ մի աղջկա, որը սրտի խնդիր ունի, ինքն է ասել՝ շտապօգնության մեքենա կանչեն. «Հիմա բոլորն էլ լավ են, երեքին անմիջապես դուրս են գրել: Շնորհակալ եմ ոստիկաններից, մեր կողքի բուժարանի աշխատողներից»:

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում. Մուսալեռի ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են՝ մի մասը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Մուսալեռի բժշկական ամբուլատոր կենտրոն, մի մասին էլ տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: