Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի
Քաղաքականություն

Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի բուհերում սկսվել է 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելությունը: Ավելի ստույգ՝ առաջին փուլի փաստաթղթերի ընդունումն արդեն ավարտվում է. որոշ բուհեր փաստաթղթերն ընդունում են հունիսի 1-ից (օրինակ՝ ԵՊՀ-ն), որոշները՝ հունիսի 5-ից, 8-ից և այլն: Սակայն այստեղ կան մի շարք տարօրինակ հգանգամանքներ:

Նախ՝ նշենք, որ 2026-2027 ուստարվա մագիստրատուրայի առկա ուսուցմամբ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը կառավարությունը հաստատել է միայն հունիսի 11-ին: Բայց սա ամենը չէ: Կան որոշ բուհեր, որոնք ուղղակի ռեկորդներ են սահմանում: Օրինակ՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը համապատասխան հայտարարությունն իր կայքէջում և սոցիալական էջում տեղադրել է հունիսի 18ին: Թվում է՝ արտառոց ոչինչ չկա, կառավարությունը որոշումը կայացրել է հունիսի 11-ին, մարդիկ մեկ շաբաթ անց հայտարարություն են տեղադրում: Բայց կասկածներն ի հայտ են գալիս, երբ հայտարարության մեջ կարդում ես. «ԱՆՎՃԱՐ տեղերի համար դիմումներն ընդունվում են հունիսի 5-ից հունիսի 20-ը»: Ուրեմն, դեռ հայտարարությունը չհրապարակած՝ Բրյուսովի համալսարանում, փաստորեն, անվճար տեղերի համար մրցույթի դիմումները վաղուց ընդունում են, իսկ հայտարարությունը հրապարակում են ժամկետի ավարտից երկու օր առաջ, իսկ եթե հաշվի առնենք, որ հունիսի 20-ը շաբաթ է, ստացվում է, որ դիմորդներն ընդամենը մեկ օր են ունենում: Այս պարագայում տրամաբանական հարցեր են ծագում՝ իսկ ովքե՞ր և ե՞րբ են դիմել անվճար 55 տեղի համար, ինչպե՞ս են իմացել այդ մասին, առավել ևս, որ մեզ դիմած մի շարք պոտենցիալ դիմորդներ նշում էին, որ հունիսի սկզբից զանգահարում են համալսարան, և իրենց ասում են, որ հայտարարությունը պատշաճ կերպով կհրապարակվի: Համաձայնեք՝ շատ կասկածելի է այս ամենը:

Ի դեպ, համեմատության համար նշենք, որ, օրինակ՝ Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանն 1-ին փուլի համար դիմումներն ընդունում է հունիսի 15-ից, իսկ հայտարարությունը տեղադրել են պատշաճ ժամկետներում: Նույնը վերաբերում է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին (հայտարարությունը տեղադրվել է հունիսի 12-ին) և այլն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում