Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Հասարակություն

Ու աշխարհի ամենագեղեցիկ աչքերը փակվեցին հավերժ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում Ավանեսյանների ընտանիքի հետ կատարվածը ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել ու նկարագրել․ «ինչու»-նե՞րն ու «ինչպես»-նե՞րը շատ են, բայց դրանք միշտ մնում են անպատասխան։ 

Էլինան MediaHub-ին պատմում է, որ եղբայրը՝ Տիգրան Ավանեսյանը, անչափ կենսասեր, ակտիվ երիտասարդ էր։ Ընտանիքը բիզնեսով էր զբաղվում ու հակառակ ծնողների հորդորներին՝ ուժայինում ծառայելն իր ցանկությունն էր։ Հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը գեներով ժառանգել էր հորից՝ Կարեն Ավանեսյանից, ով բոլոր պատերազմների մասնակից է, 2-րդ կարգի հաշմանդամ։ Տիգրանը մարտական հերթապահություն էր իրականացնում ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումում՝ կատարելով բարդ խնդիրներ, գնդացրորդ էր։ 

«Շրջափակման ժամանակ Տիգրանը որոշեց ընտրյալի հետ ընտանիք կազմել։ Քանի որ գնալով իրավիճակն ավելի էր բարդանում, ոչ մեծ ճոխությամբ 2023 թվականի հուլիսի 8-ին կայացավ Տիգրանի ու Ալիսայի հարսանիքը։ Այնքա՜ն երջանիկ էր ու այնպե՜ս էր պարում»,- արտասվում է քույրը, ապա ավելացնում, որ նույնիսկ չէր մտածի, որ շատ չանցած պատերազմը պիտի խլեր եղբոր կյանքը՝ ընդհատելով ընտանիքի երջանկությունը։ 

«Ալիսան իմ համակուրսեցին է, իմ ընկերուհին։ Երբ Տիգրանը ծանոթացավ նրա հետ, հետո ասաց՝ «էս աղջկա ձայնին սիրահարվել եմ, ինքը պիտի իմ կինը դառնա»։ Տիգրանն ու Ալիսան գրեթե նույն բնավորությունն ունեին, իրար հասկանում էին կես խոսքից։ Այդպես ընկերացան, հետո սիրահարվեցին, սիրեցին ու ամուսնացան»,- ասում է Էլինա Ավանեսյանը՝ ափսոսանքով նշելով, որ «երկար չտևեց նրանց համատեղ կյանքը, չունեցան սպասված զավակը»։ 

2023թ․ սեպտեմբերի 19-ին Տիգրանն իր ջոկատի հետ հսկում էր հյուսիսային սահմանագծի ռազմավարական նշանակության հենակետերից մեկը՝ Մարտակերտ քաղաքի դիմահայաց «Պուշկեն յալը»։ Տղաները գիտակցել են, որ բարձունքի գրավումով կընկներ Մարտակերտը, դիմակայել ու կռվել են թշնամու դեմ անհավասար մարտում։ 

«Հենց սեպտեմբերի 19-ին ադրբեջանական բանակը փորձել էր գրոհել ու գրավել «Պուշկեն յալը», սակայն դեմ էր առել մեր տղերքի խիզախությանը։ Երկրորդ գրոհից հետո թշնամին արդեն 50-ից ավելի զինվոր էր կորցրել, իսկ Տիգրանի ջոկատից վիրավորվել էին 2 զինծառայող։ Հասկանալով, որ անհնար է կոտրել դիմակայությունը՝ գործի են դրել հերտանային միջոցներն ու հրետակոծել հենակետը»,- զինակից ընկերների պատմածը վերարտադրում է Էլինան։ 

Անդադար տևացող հրետակոծությունից բեկորային վնասվածքներ է ստացել նաև Տիգրանը։

Քույրն ասում է, այդ դիրքը երկար մարտ է վարել, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չի հասել. «Արնաքամ է եղել, չի դիմացել, ու այդ դիրքում էլ հավիտյանս փակվեց աշխարհի ամենագեղեցիկ աչքերը»...

Այդ ընթացքում ընտանիքի ապրումներն աննկարագրելի էին։ Սեպտեմբերի 19-ի երեկոյան, երբ ընտանիքը տեղակայվել էր ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, լսվեց Էլինայի մորեղբոր որդու՝ 18-ամյա Արսենի մահվան գույժը։

«Հաջորդ օրը ստացանք Տիգրանի զոհվելու մասին լուրը։ Այդ քաոսի ու անզորության մեջ մենք չգիտեինք ինչ անել։ Դեռ որոշված չէր՝ ի՞նչ է լինելու Արցախի հետ, երբ հայրս որոշում էր կայացրել հուղարկավորել Եռաբլուրում»։

Դիրքերից Տիգրանի մարմինն իջեցրել են մեծ դժվարությամբ։ Բռնի տեղահանությունից հետո Տիգրանի ու Արսենի աճյունները տեղափոխել են Հայաստան՝ հավերժացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Էլինան ասում է, որ Տիգրանն անթերի տղամարդ էր։ 

«Պահվածքը հասուն, խոսքը կարճ ու կշռադատված, անչափ ուշադիր բոլորի հանդեպ։ Միշտ ասում էր՝ «ես այնպիսի ծնող պիտի դառնամ, որ նման լինեմ իմ ծնողներին»։ Հիմա, նրա բացակայությունը տանջում է մեզ։ Կիսատ ենք։ Սփոփվում ենք նրանով, որ նա միշտ կա, մեզ համար ինքը միշտ ներկա է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հունան Թադևոսյան