Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Հասարակություն

Գրանթ Թորնթոն Հայաստանի Կառավարման խորհուրդը նոր նախագահ ունի

Գրանթ Թորնթոն Հայաստանը 2023 թվականը ամփոփում է նոր նշանակումով. 2024 թ-ի հունվարի 1-ից Արմեն Հովհաննիսյանը զբաղեցնելու է Գրանթ Թորնթոն Հայաստանի* Կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը: Պարոն Հովհաննիսյանը նոր պաշտոնում կփոխարինի Գագիկ Գյուլբուդաղյանին:

Գագիկ Գյուլբուդաղյանը երկար և բեղմնավոր ուղի է անցնել Գրանթ Թորնթոն Հայաստանի հետ՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ ավելի քան 25 տարի, այդ թվում՝ 6 տարի շարունակ հանդիսացել է նաև Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Կառավարման խորհրդի անդամ:

«Պարոն Գյուլբուդաղյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը աշխատանքին մեծ դեր են ունեցել Գրանթ Թորնթոն Հայաստանի՝ որպես ոլորտի առանցքային դերակատարի, հաստատման գործում: Այսօր ես՝ ի դեմս մեր ընկերության ավելի քան 150 աշխատակիցների, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան մեր ընկերությանը երկար տարիների անմնացորդ նվիրումի ու անձնվեր աշխատանքի համար», մեկնաբանում է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Գուրգեն Հակոբյանը:

Կառավարման խորհրդի նորանշանակ նախագահ Արմեն Հովհաննիսյանը ֆինանսական կազմակերպությունների աուդիտի և հաշվապահական հաշվառման ոլորտի առաջատար մասնագետներից է, որը 1998 թ-ից ղեկավարել է Գրանթ Թորնթոն Հայաստանի համապատասխան բաժինը՝ զբաղեցնելով նաև ֆինանսական տնօրենի պաշտոնը: Պարոն Հովհաննիսյանը Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի խորհրդի անդամ է: 2020 թ-ից ի վեր նա զբաղեցնում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը:

«Ուրախ եմ այս կարևոր պաշտոնում ողջունել պարոն Արմեն Հովհաննիսյանին, որը մեր ոլորտի փայլուն գործիչներից է և մեր ընկերության հիմնասյուներից: Նրա ռազմավարական տեսլականը և գերազանցության ձգտումը միանգամայն համահունչ են Գրանթ Թորնթոն Հայաստանի արժեքներին և նպատակներին: Վստահ եմ, որ պարոն Հովհաննիսյանի ղեկավարությամբ Գրանթ Թորնթոն Հայաստանի միասնական Կառավարման խորհուրդը կշարունակի կյանքի կոչել ավելի համարձակ նախագծեր և հավատարիմ կմնա իր հաճախորդներին բացառիկ ծառայություններ մատուցելու հանձնառությանը», -հավելում է պարոն Հակոբյանը: