ՀԱՊԿ նիստը՝ կրկին առանց հայերի մասնակցության
Մոսկվայում այսօր կայանալու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը, որին հայկական կողմի որևէ ներկայացուցիչ չի մասնակցելու։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու այդ միջոցառմանը, ինչպես նաև նշել էր, որ ծանուցել է ՀԱՊԿ գծով գործընկերներին, մասնավորապես Սիմոնյանը նամակ էր հղել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, հայտնել, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ Հայաստանի Ազգային ժողովի որևէ պատգամավոր չի մասնակցելու։
Այս անգամ ևս Հայաստանին վերաբերող հարցերը քննարկելու են առանց Հայաստանի մասնակցությամբ։ Մասնավորապես օրակարգում ՀԱՊԿ միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու հարցն է, որի ստեղծման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 22-ին Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո։ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, նշենք, չէր մասնակցել նաև այդ գագաթնաժողովին։
Ընդհանրապես, հայկական կողմը վերջին շրջանում խուսափում է ԱՊՀ և ՀԱՊԿ միջոցառումներից։ Երեկ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հավաքին ևս Փաշինյանը չի մասնակցել։ Տարօրինակ կերպով հայկական կողից մասնակցություն եղել է։ Փաշինյանի փոխարեն այդ հավաքին ներկա է գտնվել Մհեր Գրիգորյանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մի շարք առանցքային հարցեր են քննարկվել։
Հայաստանը նաև, մինչ այս պահը, հրաժարվում է հաստատել՝ արդյոք մասնակցելու է դեկտեմբերի վերջին կայանալիք ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հավաքին, ինչպես նաև ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպմանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ տեսաուղերձով դիմել էր կառավարությունների ղեկավարներին, նաև հույս էր հայտնել, որ այդ երկրների ղեկավարները կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում կազմակերպվող հավաքներին։
Եթե Փաշինյանը հրաժարվի այս հավաքից ևս, ապա դա լուրջ քաղաքական և տնտեսական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար։
Նարեկ Խաչատրյան




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին