Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Հասարակություն

Երբ ձախողված Մելիքբեկյանը խոսում է այլոց մասին. ՀՖՖ նախագահը նյարդայնանում է

Դեկտեմբերի 23-ին կայանալու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերեցիայի նախագահի ընտրությունը։ Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որն իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է ձախողել հայկական ֆուտբոլի հետ կապ ունեցող ցանկացած միջոցառում և նախաձեռնություն, նաև հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող և տակավին վերջերս իր ֆուտբոլային կարիերան ավարտած Արազ Օզբիլիսը։

Մի շարք առանցքային ակումբներ հայտարարել են Արազ Օզբիլիսին պաշտպանելու իրենց մտադրության մասին։ Ֆուտբոլի ֆեդերացիան, սակայն, բավական երկար է նախապատրաստվել այս ընտրություններին։ Կեղծ, փոքր և ընդհանրապես որևէ ազդեցություն չունեցող ակումբների այս տարիների ընթացքում ավելացրել ՀՖՖ գործադիր կոմիտեում և չի բացառվում, որ հենց Մելիքբեկյանին կրկին հաջողվի զավթել ՀՖՖ նախագահի պաշտոնը։

Նախօրեին Մելիքբեկյանը հարցազրույց է տվել, հայտարարել, թե Արազ Օզբիլիսը լավ ֆուտբոլիստ է, բայց վատ մենեջեր։ Թե որտե՞ղ է Մելիքբեկյանը տեսել Օզբիլիսի մենեջերական կարողությունները, թերևս զարմանալի է։ Օզբիլիսը երբեք մենեջերությամբ և ինչ որ բան կառավարելու փաստով աչքի չի ընկել, որովհետև մեկ ամիս առաջ գործող ֆուտբոլիստ էր։ Իսկ այ Արմեն Մելիքբեկյանը հասցրել է ձախողել ամեն ինչ, ակնհայտորեն ապացուցել է, որ ոչ միայն վատ մենեջեր է, այլ նաև ֆեդերացիայի և տարբեր ակումբների համար խնդիրներ ստեղծող անձնավորություն։

Ի դեպ մենեջեր լինելու մասին. Մելիքբեկյանը սովորել է Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, մինչև 2010 թվականը արտասահմանյան գրականություն դասավանդել, նաև որպես մարզական լրագրող թղթակցել տարբեր ԶԼՄ-ների հետ, եղել ֆուտբոլային հաղորդավար։ Ընդամենը 2019 թվականին է ընտրվել ՀՖՖ նախագահ և դրանից հետո հայկական ֆուտբոլում առանցքային որևէ բան տեղի չի ունեցել, ավելին, Հայաստանի ֆուտբոլային առաջատար ակումբներն այս տարիների ընթացքում պարբերաբար Մելիքբեկյանին մեղադրել են՝ խնդիրներ հարուցելու, ֆինանսական տարբեր մեքենայությունների, հայկական մանկապատանեկան ֆուտբոլը ձախողելու, ինչպես նաև հսկա գումարներ ծախսելու մեջ։

Առայժմ վաղ է ասել, թե ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահը, սակայն Մելիքբեկյանի ընտրության դեպքում հայկական ֆուտբոլը նոր, ավելի ծանր խնդիրների առջև է կանգնելու։ 

Աննա Պապյան