Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»

Ո՞վ էր այդ տղան`Գոհար Գասպարյա՞նը, որ Օպերայի շենքից հուղարկավորեցին

Երգիչ Արա Մարտիրոսյանի հուղարկավորությունն ու վերջին հրաժեշտը «Արամ Խաչատրյան» համերգասրահից երեկվանից իրարամերժ կարծիքների ու քննադատությունների ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում:

Մասնավորապես, թե ո՞ր ավանդի համար էր երգիչն արժանացել այդ պատվին, ինչո՞ւ է մեր երկրում նշաձողն այդքան իջել եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «սիրո երգիչը» լինելն արդեն բավակա՞ն էր, որ նրա վերջին հրաժեշտը կազմակերպվեր Օպերայի շենքից:  

Արձակագիր Լեւոն Ջավախյանի կարծիքով, մեր աչքի առաջ քանդվում է ոչ միայն ֆիզիկական Հայաստանի, այլ նաեւ հոգեւոր Հայաստանի հիմքերը.

«Այն Հայաստանը, որի հիմնադիրը եղավ Վռամշապուհ թագավորը, այն հոգեւոր Հայաստանը, որի մասին գրում էր Վահան Տերյանը...այս ի՞նչ արժեքների արժեզրկում է տեղի ունենում. Էստրադային, միջակ մի երգիչ, որ ոչնչով հայտնի չէր, նրա հուղարկավորությունը Օպերայի շենքից` «Արամ Խաչատրյան» համերգասրահից են անում: Եթե Օպերայից թաղումն արեցին, ուրեմն «օրենքով» պանթեոնում էլ պիտի հանգրվաներ: Օղորմի այդ տղային, լույս իջնի հոգուն, նա մեղավոր չէ, մեղավորը իր մեկենասներն են...ամեն ինչ տեսել էի, բայց ծանոթով թաղում չէի տեսել...ի վերջո ո՞վ էր այդ տղան` Գոհար Գասպարյա՞նն էր, Տիգրան Լեւոնյա՞նն էր, թե՞ Արամ Խաչատրյանը, արժեքների այս ինչ արժեզրկում է գնում, այս ինչ դեգրադացիա է, ովքեր են այդ խելոքները, որ վերեւից ծանոթի կարգով թաղումներ են անում: Ես մի բան գիտեմ, գալու է նաեւ նրանց պատասխան տալու ժամանակը եւ այդ ժամանակ նրանց կվերցնեն գոմից ու կթաղեն թրիքի մեջ, որ էս երկիրը երկիր դառնա...չի կարելի թույլ տալ այսպիսի արժեզրկում: Անդրանիկ Մարգարյանը պանթեոնում է թաղված, այն դեպքում, որ Աղասի Այվազյանը պանթեոնում չէ, Ռազմիկ Դավոյանին եւս հարկ չհամարեցին պանթեոնում հուղարկավորել, իսկ Վանո Սիրադեղյանն անգամ շիրմաքար չունի..., բայց մի տղա, որը ոչնչով հայտնի չէ, նրա թաղումը Օպերայից են անում, իսկ դա նշանակում է, որ այլեւս չկա թե ֆիզիկական, թե հոգեւոր Հայաստան»: