Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Հասարակություն

Հեքիաթների հերոսները և արցախցի փոքրիկները փրկեցին Նոր տարին

22 դեկտեմբերի, 2023. Երևան․ Ամանորյա հեքիաթների հերոսներն արցախցի փոքրիկների օգնությամբ փրկեցին Նոր տարին՝ գտնելով ժամանակի մեքենան, որը խափանվել էր չար հերոսների ձեռքով․ Team Telecom Armenia-ն Հայաստանի երգի պետական թատրոնի հետ համագործակցությամբ «Իմ Նոր տարի» մանկական ինտերակտիվ երաժշտական ներկայացման տոմսեր է նվիրել 1000 արցախցի երեխաների՝ նրանց փոխանցելով Ամանորի հրաշքը և պարգևելով ուրախ ժամանց։

Team Telecom Armenia-ի փոխտնօրեն Արամ Բարսեղյանը նշում է, որ այս համագործակցությունն ամբողջացնում է ընկերության կողմից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող աջակցության ծրագրերը․ «Սեպտեմբերյան ցավալի իրադարձությունների ընթացքում և դրանից հետո մենք հեռախոսի ու ինտերնետ կապի հասանելիությամբ ապահովեցինք արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ ակտիվացնելով 097 կոդով հեռախոսահամարները Հայաստանի տարածքում և տրամադրելով անվճար կապ 6 ամիս ժամկետով։ Ուրախ եմ նշել նաև, որ այս ընթացքում արցախցի շատ մասնագետներ են միացել մեր թիմին։ Շարունակելով մեր աջակցության ծրագրերը՝ Team-ով որոշեցինք միանալ Երգի պետական թատրոնին՝ Ամանորին հեքիաթային ժամեր ու ժպիտներ պարգևելու արցախցի երեխաներին»։

Ներկայացմանը մասնակցում են Արցախից բռնի տեղահանված և կորուստ ունեցող ընտանիքների երեխաները։ Վերջիններիս ընտրությունը կատարվել է «Հայորդի» նախաձեռնության միջոցով։

«Գործունեության ամբողջ ընթացքում Երգի պետական թատրոնն ուշադրության կենտրոնում է պահել արցախցի հանդիսատեսին և ամեն տարի Ամանորին ներկայացումներ է ունեցել Արցախում,- պատմում է թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը։ - Մեզ համար անչափ կարևոր էր պահպանել այս ավանդույթը և արդեն Հայաստանում հյուրընկալել մեր փոքրիկներին։ Հույս ունենք, որ ներկայացումից հետո նրանք կրկին կհավատան հրաշքին ու երազանքներին՝ անկախ ամեն ինչից։ Ուրախ ենք, որ տեսանք նրանց փայլող աչքերը և լսեցինք բարձր ծիծաղը»։

«Իմ Նոր տարի» երաժշտական ներկայացումը բեմում կլինի մինչև հունվարի 7-ը։

 

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։

Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]