Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Հասարակություն

Արցախի իշխանությունները չանցան քննությունը

Արցախի հայաթափումից հետո առանցքային և ամենակարևոր հարցերից մեկն Արցախի պետական ինստիտուտները պահպանելու, ինչպես նաև Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու խոսույթն էր, որը բավական լուրջ քննարկումներ էր հարուցել հայկական քաղաքական դաշտում։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ Հայաստանի գործող վարչախումբը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամեն ինչ անում է թե՛ Արցախի պետական ինստիտուտները չպահպանելու և թե՛ Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու համար։

Վերջին օրերին հատկապես սրվել էին այդ լուրերը։ Մի շարք արցախցի գործիչներ, որոնք սերտ առնչություններ ունեն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, հայտարարել էին սեպտեմբերի վերջին Արցախի պետական ինստիտուտները լուծարելու մասին հրամանագիրը չեղարկելու նոր հրամանագիրքը։

Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը երեկ հայտարարել է, թե Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի։ Ըստ Գրիգորյանի՝ դրա համար հիմք է հանդիսանում Շահրամանյանի՝ հոկտեմբերի 19-ի հրամանգիրը, համաձայն որի Արցախի պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել հասասրակական հիմունքներով։ Շահրամանյանի այդ հրամանագրով հոկտեմբերի 1-ից Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, դատավորները, մարդու իրավունքների պաշտպանը, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները Ստեփանակերտի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել, առանց վարձատրության։

Ինքը՝ Շահրամանյանն էլ, նախօրեին Արցախի պետական մարմինների ղեկավարների հետ հանդիպմանն ասել էր, թե իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որը նախատեսում է լուծարել պետական ինստիտուտները։

Տեղեկությունը տարածելուց հետո, «Քաղաքացիական պայմանագիրը» իսկական արշավ սկսեց Արցախի իշխանությունների դեմ։ Մի քանի պատգամավորներ, այդ թվում խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, Արուսյակ Ջուլհակյանը և այլոք, հրապարակային սկսեցին քննադատել Արցախի իշխանություններին՝ ընդհուպ մեղադրելով Արցախը հանձնելու, այժմ էլ Հայաստանի Հանրապետության դեմ աշխատելու համար։ Չափազանց կոշտ այդ հարձակումից հետո Արցախի իշխանությունները ստիպված էին ընկրկել, իսկ Շահրամանյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում ստիպված էր պարզաբանում տալ, թե իր հարցազրույցը եղել է իր անձնական մեկնաբանությունը, որը չի արտահայտում որևէ պաշտոնական դիրքորոշում։ Գրիգորյանը նաև նշել էր, որ այլևս չի հանդիսանում Սամվել Շահրամանյանի խորհրդականը։ Ըստ էության ՔՊ-ին հաջողվեց ճնշման միջոցով պարտադրել Արցախի իշխանություններին հետ կանգնելու չափազանց կարևոր նախաձեռնությունից, իսկ Նիկոլ Փաշինյանը հերթական «հաղթանակը» տարավ իր թուրք–ադրբեջանական հանձնարարությունները կատարելու գործում։

Աննա Մանուկյան