Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Հասարակություն

Առուշ Առուշանյանի հետ կատարվածը՝ դաս բոլոր համայնքապետերի համար

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ կատարվողն իսկական դաս կարող է լինել բոլոր այն համայնքապետերի և պաշտոնյաների համար, ովքեր ՔՊ-ի թիմից չեն և երբևէ հանդես են եկել Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։

Բոլորը կհիշեն 44-օրյա պատերազմից հետո, Սյունիքի համայնքապետերի ընդդիմադիր կեցվածքը, սյունեցիների կողմից Փաշինյանին ուղղված սյունյաց ողջյունները, ինչպես նաև Առուշանյանի և մյուս համայնքապետերի կոշտ հայտարարությունները գործող իշխանությունների նկատմամբ։ Այդ համայնքապետերն այսօր իշխանությունների կրնկի տակ են, իրենց բոլոր գործողությունները համաձայնեցնում են փաշինյանական վարչախմբի հետ, սակայն այդ հանգամանքը չի խանգարում, որ իշխանությունները գործեր հարուցեն նաև Առուշանյանի և մյուսների դեմ, փորձեն ճնշել և հրաժարական պարտադրել։

Գլախվոր դատախազությունը երեկ հայտնեց, որ Առուշ Առուշանյանին և նրա կնոջը հրավիրել են գլխավոր դատախազություն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, որտեղ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, կազմվել է ամփոփագիր։

Ապօրինի ծագում ունեցող գույքի հայցերը գործող վարչախումբն օգտագործում է բացառապես իր ընդդիմախոսներին պատժելու համար։ Առուշանյանը տևական ժամանակ ամենևին էլ Փաշինյանի ընդդիմախոսը չէ, սակայն արտահերթ ընտրություններից առաջ Փաշինյանը մտավախություն ունի, որ այդ համայնքապետերն այնքան էլ ակտիվորեն չեն օգտագործի վարչական ռեսուրսը և ՔՊ հաղթանակն այդ համայնքներում կասկածի տակ կարող է լինել, ուստի և փորձում է հենց այսօր կամ նրանց զոռով «քպացնել», կամ էլ հրաժարական պարտադրել, ինչն էլ հենց տեղի է ունենում Առուշանյանի հետ։

Մյուս համայնքապետերը պետք է հասկանան, որ հնարավոր չէ «և՛ կույս լինել, և՛ հաճույք ստանալ», ուստի պարտավոր են ավելի հստակ դիրքորոշում արտահայտել գործող իշխանությունների ապօրինությունների վերաբերյալ, այլապես ինչ որ մի օր ճնշումների անիվը հասնելու է նաև նրանց։

Հայկ Ալավերդյան