Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»

Մեր նպատակը մեր երկրի պետականությունը պահպանելն է. Արշակ Կարապետյան

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 20-ին շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացման շրջանակներում հարցազրույցը է տվել «Իրավունք»-ին, վերլուծել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներկայիս իրավիճակը, ներկայացրել դրանից դուրս գալու ելքերը, անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև պարզաբանել Հայաստանում գործող իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականությունը։
«Մեր գլխավոր նպատակը երկիրն այս իրավիճակից դուրս բերելն է։ Բայց այսօրվա իշխանությունը խանգարող հանգամանք է այդ ճանապարհին, որին պետք է հեռացնել»- նշել է Արշակ Կարապետյանը։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նաև անդրադարձել է Ռուսաստանից գնված զենքի ոդիսականին և ներկայացրել դրա իրական պատճառները, թե ինչու ՌԴ-ից ձեռք բերված մեծաքանակ զենքը Հայաստանի Հանրապետություն չի հասել: «Իրականությունը եղել է այն, որ այն զենքը, որը մենք գնել ենք ըստ պայմանագրերի պետք է վերցնեինք Ռուսաստանի տարածքից։ Այդ զենքը մեծամասնությամբ եղել է պատրաստ, եղել է պահեստավորված։ Պատկերացրեք երկու-երեք տարի եղել է պահեստներում, ռուսական կողմը սպասարկել է, պահպանել է: Ես, ճիշտն ասած, զարմացած եմ, թե ինչի է պայմանագրերը կնքվել, որ պետք է հայկական կողմը վերցներ Մոսկվայից, ինչի չէր կարելի այնպիսի պայմանագիր կնքեին, որ արտադրողը պետք է հասցնի Երևան»,-նշել է Արշակ Կարապետյանը և հավելել, որ ՌԴ դեմ կիրառվող սանկցիաները և Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհն է եղել միակ խոչընդոտը։ Իսկ սանկցիաներն, ի դեպ, ՌԴ զենք արտադրող գործարանների դեմ ԱՄՆ և Եվրոպական մի շարք պետությունների կողմից կիրառվում էին մինչև Ռուս-Ուկրաինական պատերազմի սկսելը:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի կարծիքով, չի կարելի մտնել քաղաքականությամբ զբաղվող մարդկանց անձնական տիրույթ, դա, ըստ գեներալ-մայորի, անթույլատրելի է. «Այո, եթե այդ մարդը սխալներ է անում քաղաքական դաշտում, եկեք դրա մասին խոսենք։ Ձեր կարծիքն ասեք, ոչ թե կպեք անձին։ Դեմ եմ անձին կպնելուն: Ես առաջարկում եմ, պայքարի ձևերը փոխել և բերել քաղաքակիրթ դաշտ` անցնել անձնականից: Պետք է քաղաքակիրթ երկիր դառնանք, իսկ քաղաքակիրթ երկրում այդպիսի բան ընդունված չէ»։

Հարցազրույցի վերջում Արշակ Կարապետյանը խոսել է նաև իր կողմից ղեկավարվող շարժման գործունեության մասին: «Մեր նպատակը, նորից եմ կրկնում, մեր երկրի պետականությունը պահպանելն է և մեր ազգի ապագան ապահովելը»- իր խոսքը եզրափակել է Արշակ Կարապետյանը։ 

Հայկ Առաքելյան