Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Հասարակություն

Ucom-ը որակավորվել է տեղեկատվական անվտանգության միջազգային բարձր ISO 27001 ստանդարտով

Ucom-ը ստացել է ISO/IEC 27001 հեղինակավոր հավաստագիր տեղեկատվական անվտանգության բարձր ստանդարտին համապատասխանելու համար։ Միջազգային փորձագետների կողմից երկարատև և մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում հեռահաղորդակցության ոլորտում առաջատար Ucom ազգային օպերատորը որակավորվել է ISO/IEC 27001 ստանդարտով, որը տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի (ISMS) ամենաբարձր միջազգային չափանիշն է: 

«Այժմ, երբ տեղեկատվական անվտանգությունն ավելի արժեքավոր է, քան երբևէ, ISO 27001  հավաստագրի ձեռքբերումը նշանակալի իրադարձություն է հեռահաղորդակցության տեղական շուկայում և մեր ընկերության համար։ Բայց այս քայլով, մենք նախևառաջ ուզում ենք փոխանցել մեր բաժանորդներին և գործընկերներին, որ իրենց տվյալների անվտանգությունը և ընդհանրապես տեղեկատվական անվտանգությունը ամենակարևորն է մեզ համար», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը

Միջազգային ոսկե ստանդարտ համարվող ISO/IEC 27001-ին համապատասխանությունը նշանակում է, որ հավաստագիր ստացած ընկերությունում ներդրված է տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության և անձնական տվյալների պաշտպանության հետ կապված ռիսկերի կառավարման պատշաճ համակարգ։ Այն թույլ է տալիս տեղյակ լինել անվտանգային ռիսկերից և վաղ հայտնաբերման միջոցով կանխարգելել դրանք։ 

«Ucom-ն իր ռազմավարական նպատակներին հասնելու համար սահմանել է նոր թիրախներ, որոնց հասնելու կարևոր պայմաններից էր համապատասխան բարեփոխումների իրականացումը և որպես արդյունք՝ ISO/IEC 27001 սերտիֆիկատի ստացումը: Համակարգի ներդրման գերնպատակը թե՛ բաժանորդների, թե՛ աշխատակիցների անձնական տվյալների պաշտպանությունն է, ինչը մշտապես եղել է ընկերության ուշադրության կենտրոնում: Այս սերտիֆիկատը ընկերութունն ստացել է՝ անցնելով աուդիտ անգլիական QuayAudit-ի կողմից» - հավելել է Ucom ընկերության գլխավոր տնօրենը։

Սա Ucom-ի արդեն երկրորդ ISO սերտիֆիկացումն է։ 2023 թվականի ընթացքում ընկերությունը հաջողությամբ անցել էր միջազգային սերտիֆիկացման աուդիտ և ստացել որակի կառավարման համակարգի ISO 9001 հավաստագիր:

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

«Յուքոմ» ՓԲԸ
Մամլո ծառայություն
Էլ․ փոստ՝ [email protected]