Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Հասարակություն

Լավրովի եռակի զանգը. Միրզոյանին չեն էլ հիշել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հետ, ընդ որում երեք հեռախոսազանգն էլ տեղի է ունեցել նույն օրը։ Ըստ Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաջորդականության՝ Լավրովը զրուցել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկել են, թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային օրակարգերը, նաև հարավ-կովկասյան տարածաշրջանի խնդիրները։ Միակ արտգործնախարարը, որը կապ ունի Հարավային Կովկասի հետ և չի արժանացել Լավրովի զանգին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն է, թեև հեռախոսազանգերում ՌԴ ԱԳՆ-ն չի նշում, սակայն քննարկել են հենց հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Լավրովը միայն այս տարվա սեպտեմբերից այս կողմ 9 կամ 10 հեռախոսազրույց կամ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախարար Բայրամովի հետ, և ընդհամենը մեկ հանդիպում՝ Սկոպյեում Արարատ Միրզոյանի հետ, այն էլ հարկադրաբար, իսկ այժմ հեռախոսազանգերի մեջ Արարատ Միրզոյանին չզանգելը վկայում է Ռուսաստանի արտգործնախարարության չափազանց բացասական վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ։

Այն, որ Ռուսաստանը լուրջ վերապահումներ ունի գործող իշխանությունների նկատմամբ հայտնի է բոլորին, ընդ որում Լավրովի հեռախոսազանգերը հաջորդել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբեդովի այցին Երևան։ Նա Երևան էր եկել բերելու նոյեմբերի վերջին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի փաստաթղթերը։

Հայաստանը մինչ օրս չի հայտնել՝ միանում է ՀՍՊԿ որոշումներին, թե՝ ոչ։

Իմանգալի Տասմագամբեդովին ընդհանրապես չի ընդունել վարչապետը Նիկոլ Փաշինյանը, թեև նախկինում, երբ ՀԱՊԿ որևէ գլխավոր քարտուղար այցելում էր Հայաստան, ապա անպայման հանդիպում էր Հայաստանի ղեկավարի հետ։

Հրայր Մանուկյան