Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Հասարակություն

ՆԳՆ բարեփոխումները ձախողվել են, անգամ սորոսականներն են արձանագրում

2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ձախողել է հնարավոր ամեն ինչ, իսկ ոստիկանությունը վաղուց արդեն դարձել է փաշինյանական իշխանության ձեռքի մահակն՝ ընդդեմ ընդդիմախոսների, հասարակական դժգոհությունների, ցուցարարների, սակայն միայն այժմ սորոսական հայտնի կազմակերպությունները հանկարծ հիշել են, որ ՆԳՆ բարեփոխումները ձախողված են։

Մոտ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ, որոնք այս տարիների ընթացքում երբևէ չեն արձագանքել ոստիկանության կատարած ապօրինություններին, ընդդիմադիրների դեմ հարձակումներին, հանկարծ հիշել են, որ ոստիկանությունը ձախողվել է։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամաբ՝ օրինակ, ոստիկանությունը բարեվարք չէ, շարունակում է անխնա խախտել մարդու իրավունքները և սա իրենց գնահատականն է։

Ոստիկանության բարեփոխումների ձախողման մասին հայտնել է նաև «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոնիսյանը, ով, ի դեպ, անձամբ իրականացնում է այդ բարեփոխումների համակարգումն արևմտյան կառույցների կողմից։ Ըստ Իոննիսյանի՝ միջազգային աջակցող կառույցներն ու կազմակերպությունները հանդես են գալիս մեղմ գնահատականներով, թեև տեղյակ են բոլոր բացթողումներից և կոռուպցիոն գործարքներից, իսկ որ Ներքին գործերի նախարարությունը և նրա ղեկավարությունը թաղված են կոռուպցիոն գործարքների մեջ, որևէ մեկը չի կասկածում։

Մինչդեռ թե՛ Ներքին գործերի նախարարը, թե՛ բարեփոխումների գծով նրա տեղակալ նշանակված ու միջազգային կառույցների բուռն սերը վայելող Արփինե Սարգսյանը, շարունակում են պաշտոնավարել և վայելել Նիկոլ Փաշինյանի անսահման վստահությունը։ Թեպետ Փաշինյանն ինքը պետք է գիտակցի, որ այս մարդկանց պաշտոնավարումն առաջին հերթին խնդիր է իր համար, հատկապես որ նույն միջազգային կազմակերպությունները, անգամ «Տրանսպարանս ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնը փաստում են, որ Հայաստանում կոռուպցիան ոչ միայն արմատախիլ չի արվել, այլև գնալով ավելի խորացել է։ Ի վերջո կիսատ-պռատ արված աշխատանքը դուրս է գալու հենց իրենց դեմ։ Իսկ Ներքին գործերի տխրահռչակ նախարարն ու նրա ոչ պակաս տխրահռչակ տեղակալը շարունակում են նույն ոգով։ 

Արամ Գաբրիելյան