Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում է
Հասարակություն

Փաշինյանը պատրաստություններ է տեսնում՝ արտահերթ անելու համար

Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիրն» առայժմ որոշել են առկախել արտահերթ ընտրությունների թեման, գոնե մինչև ամառ։ Պատճառն այն է, որ Փաշինյանը սկսել է հասկանալ, որ առանձնապես չունի համապատասխան լուրջ կառույցներ և պաշտոնյաներ, որոնք կարող են լիարժեք ապահովել իր հաղթանակն արտահերթ ընտրություններում։ Հատկապես ծանր է իրավիճակը մարզային կառույցներում, որոնց մեծ մասը դեռ վերջնականապես ձևավորված չէ, ուստի և առնվազն տոներից հետո գործող իշխանություններն ավելի են ակտիվացնելու մարզային աշխատանքները։ Համենայնդեպս յուրաքանչյուր նախարարի վրա դրված է որևէ մարզի «շեֆությունը», իսկ ընդհանուր համակարգումն իրականացնելու է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Վերջինս թեև Փաշինյանի մոտ իր լիակատար վստահությունը կորցրել էր համաժողովի արդյունքները կեղծելուց հետո, սակայն այլ ավելի հարմար թեկնածու չկա, որի վրա կարող են դնել կարևորագույն այս գործը։

Ի դեպ, Փաշինյանն առնվազն մտադիր է մի քանի նախարարների տուն ճանապարհել։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին հարվածի տակ են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ու էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Փաշինյանը նաև ցանկանում է հրաժարվել գործող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ծառայություններից՝ վերջինիս համարելով ավելի շատ ռուսական ազդեցության տակ գործող գործիչ։

Բացի այդ Փաշինյանն այս օրերին տենդագին բանակցությունների մեջ է տարբեր արևմտամետ գործիչների հետ, փորձում է հասկանալ, թե ում կարող է նշանակել առաջին փոխվարչապետի պաշտոնում։ Այդ պաշտոնը, հիշեցնենք, մի կարճ ժամանակ զբաղեցնում էր Արարատ Միրզոյանը, որից հետո որևէ մեկին չնշանակեցին, Սահմանադրությունը, սակայն, թույլ է տալիս ունենալ երեք փոխվարչապետ, որոնցից մեկը կարող է լինել առաջին փոխվարչապետի պաշտոնով։

Եվրամիության 2,6 միլիարդ եվրո դրամաշնորհի կառավարումը չեն ցանկանում վստահել Մհեր Գրիգորյանին։ Արևմուտքը դրա համար հատուկ արևմտամետ գործիչ է պահանջում։

Ռիտա Սարիբեկյան