Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Հասարակություն

Խոշոր ավտովթար. բախվել են պարեկային ծառայության Toyota Fortuner-ն ու MAN բեռնատարը. Toyota-ն հայտնվել է ձնակույտում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է եղել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին Քուչակ գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենան և MAN մակնիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Toyota-ն, որը հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել ձնակույտի մեջ:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինը դեռ ժամեր առաջ ճանապարհի մաքրման աշխատանքներ է իրականցրել: