Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Հասարակություն

Հայտնի է՝ ինչ պայմաններում են Հայաստանում պահվել ադրբեջանցի կալանավորներ Բաբիրովն ու Ախունդովը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանցի կալանավորված զինծառայողներ Ագշին Բաբիրովն ու Հուսեյն Ախունդովը Ֆիզիկական և հոգեբանական որևէ ճնշման չեն ենթարկվել։ 
 
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին ասել են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Ախունդովն ու Բաբիրովը Հայաստանում դատապարտվել են սպանության և սահմանն ապօրինի հատելու համար։ Նրանց վերադարձից հետո ադրբեջանական մամուլում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ նրանց հարազատները հայտարարում էին, թե իբր Հայաստանում Ախունդովին և Բաբիրովին բռնության և հոգեբանական ճնշման են ենթարկել։
 
Կալանավորված Ագշին Բաբիրովը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է ընդունվել է 2023 թվականի ապրիլի 13-ին, Հուսեյն Ախունդովը՝ 2023 թվականի ապրիլի 15-ին։
 
ՀՀ արդարադատության նախարարությունից նշում են, որ ադրբեջանցի կալանավորվածներին այցելել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները, բացի այդ 8 այց են ունեցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները (19.04.2023, 13.06.2023, 20.07.2023, 07.08.2023, 11.09.2023, 19.10.2023, 20.10.2023, 23.11.2023)։
 
«Ագշին Բաբիրովը և Հուսեյն Ախունդովը պահվել են խցային պայմաններում, կենցաղային խնդիրներ չեն ունեցել, խցերն ապահովված են գույքով և մշտական խմելու ջրով։ Կալանավորված անձանց տրամադրվել է սնունդ, հագուստ, կենցաղային և անկողնային պարագաներ, դեղորայք։ Մեկ կալանավորված անձի սննդի օրական ծախսը կազմում է 1550 դրամ»,- նշված է հարցման պատասխանում։