Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Հասարակություն

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի նվերը Գողթանիկ բնակավայրին

Վայոց Ձորի Գողթանիկ բնակավայրի բնակիչների համար ենթակառուցվածքները մեծ նշանակություն ունեն: 200 բնակիչ ունեցող գյուղում վերջերս բնակություն են հաստատել նաև Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները: Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության օժանդակությամբ Եղեգիս խոշորացված համայնքի Գողթանիկ բնակավայրի վարչական շենքին տեղադրվել է 6.9 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Նպատակը կանաչ հայեցակարգի տարածումն է և համայնքային ենթակառուցվածքների զարգացումը:

«Սոցիալական պատասխանատվության մեր թիրախում գտնվում են բոլոր գյուղերը, որտեղ կարող ենք բարեգործություն կատարել: Գողթանիկում այլընտրանքային էներգիայի ստացման այս կայանի տեղադրումով մենք լուծում ենք երկու հարց՝ հնարավորություն ենք տալիս վարչական շրջանին ջեռուցել շենքը և կից մշակույթի տունը, որտեղ կազմակերպվում է գողթանիկցիների ժամանցը, և երկրորդ՝ գումար են խնայում կենսական նշանակության այլ հարցեր լուծելու համար»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս համագործակցությունը իրականություն է դարձել 2023թ. օգոստոսին Ucom ընկերության և «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման հասարակական կազմակերպության կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում: Ըստ համագործակցության հուշագրի` աջակցությունը, ի սկզբանե, նախատեսված է եղել այլ միջոցառումների համար, սակայն արցախցիների բռնի տեղահանման և Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակեցման պատճառով, այդ աջակցությունը նպատակաուղղվել է գյուղական բնակավայրերի կառավարման հոգսերը մեղմելուն:

«Արևորդի հասարակական կազմակերպությունը 2006 թվականից ի վեր իրականացնում է բնապահպանական ծրագրեր: Ucom-ի հետ այս ծրագրի իրագործման արդյունքում համայնքը կկարողանա ավելի արագ զարգանալ: Տեղադրված արևային ֆոտովոլտային կայանի աշխատանքից խնայված միջոցները հնարավոր կլինի վերաուղղորդել այլ ծրագրերի իրականացմանը: Համատեղ այս աշխատանքները լինելու են շարունակական և ուղղված են լինելու համայնքային ենթակառուցվածների զարգացմանը»,-նշել է «Արևորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը:

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը երկու ընկերությունների ղեկավարներին շնորհակալություն է հայտնել բնակավայրին աջակցելու համար:

«Արևային ֆոտովոլտային այս կայանի խնայողությունների արդյունքում մենք հնարավորություն կունենանք այդ գումարը ծախսել այլ ոլորտների բարելավման համար` օրինակ արջերի հարձակումների արդյունքում պատճառված վնասների հատուցման ուղղությամբ: Արևային կայանի տեղադրումը արդյունավետ է և օգտակար»,-նշել է Արթուր Ստեփանյանը

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

«Արևորդի» բնության և մշակույթի պահպանության ՀԿ-ն հիմնադրվել է 2006 թվականին՝ իրականացնելով բնապահպանական կրթության, իրազեկվածության բարցրացման և վարքագծային փոփոխությանն ուղղված ծրագրեր։ «Արևորդին» տարիներ շարունակ մեծ հաջողությամբ իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ, որոնց թվում է «Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը», որն ունի մեծ հանրային մասնակցություն, ինչպես նաև Արևորդի էկո-ակումբների ցանցը, որը հնարավորություն է տվել հազարավոր երիտասարդների ձեռք բերել բնապահպանական գիտելիքներ։