Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում է
Հասարակություն

Արա Աբրահամյանի աջակցությամբ 600-ից ավելի արցախցի և գյումրեցի երեխա հնարավորություն ունեցավ դիտելու ամանորյա ներկայացում և ստանալու անակնկալ նվերներ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում իրական ամանորյա հեքիաթ էր: Արցախցի և գյումրեցի սոցիալապես անապահով ընտանիքների 600-ից ավելի երեխաներ, շնորհիվ Ռուսաստանի հայերի միության, հնարավորություն ունեցան դիտելու ամանորյա «4 եղանակ» մանկական ներկայացումը:  Լեփ-լեցուն դահլիճի բոլոր տոմսերը և լրացուցիչ տեղերը երեխաների համար ձեռք էր բերվել Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի աջակցությամբ:

Ներկայացման մեկնարկին Արա Աբահամյանի ջերմ մաղթանքները փոխանցեց ՌՀՄ Հայաստանի հարցերով փոխնախագահ Ավետ Ադոնցը և մաղթեց, որ 2024թ լինի հաղթանակների տարի: Ադոնցն իր խոսքում հատուկ շնորհակալութուն հայտնեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակին՝ տեղում աշխատանքները համակարգելու համար: Վերջինս էլ՝ շնորհավորելով բոլորին՝ Ամանորը և Սուրբ ծնուննդյան առթիվ, իր խոսքում շնորհակալություն հայտեց Արա Աբրահամյանին իր հայրենի քաղաքի և այնտեղ գնտվող արցախցի երեխաների օրը տոն դարձնելու համար:

Միջոցառման ավարտին երեխաները Ռուսաստանի հայերի միության կաղմից ստացան ամանորյա նվերներ և ուրախ տրամադրություններով հեռացան՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին և  թատրոնի պրոֆեսլիոնալ անձնակազմին:

Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Ռուսաստանի հայերի միությունը նմանատիպ միջոցառում էր կազմակերպել նաև Երևանում՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, և 800-ից ավելի երեխաներ հնարավորություն էին ունեցել  դիտելու «Մոխրոտը» շքեղ ներկայացումը, ինչպես նաև Ձեմեռ պապիկից ստանալ իրենց ամանորյա հետաքրքիր նվերները:

Նմանատիպ միջոցառումներ կազմակերպվում են նաև Ռուսաստանում գտնվող արցախցի երեխաների համար: