2024 թվականը բավական թեժ է սկսվել ողջ տարածաշրջանի համար
2024 թվականը բավական թեժ է սկսվել ողջ տարածաշրջանի համար։ Հայաստանին սահմանակից գրեթե բոլոր երկրներում քաղաքական բարդ իրադարձություններ են տեղի ունենում. բախումներ, որոնք իրենց հետևանքներն անմիջականորեն ունենալու են նաև Հայաստանի Հանրապետության վրա։ Եթե Իսրաելը շարունակում է համառորեն ոչնչացնել Գազայի հատվածը՝ տեղահան անելով գրեթե 2 միլիոն մարդկանց, նաև սկսել է հարվածներ հասցնել ընդհուպ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, ապա իրավիճակը թեժանում է նաև Իրանում։ Նախօրեին տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության հետևանքով գրեթե 100 մարդ սպանվել է, մի քանի հարյուրն էլ վիրավորվել են, ընդ որում հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։
Քաղաքական լուրջ իրադարձությունների պատրաստվում է նաև Ադրբեջանը, որտեղ փետրվարին նախագահական արտահերթ ընտրություններն են սպասվում և Իլհամ Ալիևը ցանկանում է ամրապնդել իր իշխանությունը։
Թուրքիան ողջ տարածաշրջանային զարգացումներից անմասն չէ, ընդհուպ սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին՝ պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի մակարդակով։ Իրավիճակը բավականին թեժացել է նաև Վրաստանում։ Նախկին վարչապետ և մեծահարուստ Բիդինա Իվանիշվիլին կրկին հայտարարել է մեծ քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին։ Իվանիշվիլին հասկանում է, որ առաջիկա զարգացումները կարող են իրեն և իր ղեկավարած թիմին զրկել տարածաշրջանում ազդեցություն ունենալու հնարավորությունից և որոշել է անձամբ ձեռնամուխ լինել Վրաստանի քաղաքական կյանքի վերափոխմանը։
Միակ երկիրը, որտեղ կարծես ոչինչ տեղի չի ունեցել և ինքնամոռաց իրեն տվել է Ամանորին և հրավառություններին՝ Հայաստանն է։ Հայաստանի վարչապետն էլ զբաղված էր մարզային դպրոցներում կախիչներ պոկելով։
Ըստ էության, Հայաստանի իշխանությունն ու քաղաքական ողջ համակարգը ոչ համարժեք են արձագանքում առկա իրողություններին, ինչը նոր աղետի նախերգանքն է։
Լուսինե Ալոյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...