Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով Իշխանասար-Սիսիան ավտոճանապարհին բեռնատարներ են կողաշրջվել
Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին 2 բեռնատար է կողաշրջվել։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարական վարչության թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում «ZIL 130» մակնիշի և «JAC» մակնիշի բեռնատարները մերկասառույցի պատճառով դուրս են եկել ճամփեզր, «JAC» բեռնատարից էլ տեղի է ունեցել վառելիքի արտահոսք ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, իսկ պարեկները՝ գումարտակի հրամանատար Գ. Զաքարյանի գլխավորությամբ, անցել են ուժեղացված ծառայության, ապա պարեկները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով ուղղել եմ «ZIL 130» մակնիշի բեռնատարը, իսկ մյուս բեռնատարը բեռնվածության պատճառով ուղղել չի եղել, քանի որ պետք է օգտագործվի 2 ավտոկռունկ։Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ Կարապետյան
37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա Շուշանյան
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութ
Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել