Սյունիքի մարզում մայրը 7 ամսական դստերը քնեցրել է օրորոցում, ժամեր անց, հայրը երեխային հայտնաբերել է մահացած
Հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի գյուղերից մեկը, որտեղ փորձել են բուժօգնություն ցուցաբերել երեխային, սակայն նա եղել է մահացած:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 7 ամսական Մարիամ Ս.-ն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի 29-ամյա մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ 1 օր առաջ՝ հունվարի 4-ին՝ 21:00-ի սահմաններում իր երեխային կերակրել է, ապա քնեցրել իրենց ննջասենյակում գտնվող օրորոցի մեջ, իսկ հունվարի 5-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում հայրը փորձել է արթնացնել երեխային, սակայն նրան հայտնաբերել է մահացած:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ Կարապետյան
37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա Շուշանյան
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութ
Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել