Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Հասարակություն

2018 թվականից ի վեր ազգային արժեքներն ու պետականությունն ասպատակության են ենթարկվում. «Համահայկական ճակատ» շարժման հայտարարությունը

2018 թվականից ի վեր ազգային արժեքներն ու պետականությունը ասպատակության են ենթարկվում հայատյաց ուժերի պատվերով իշխանության եկած խմբակի կողմից։

Ապազգայինների իշխանության ղեկին հայտնվելու առաջին իսկ օրից թիրախավորվեցին ոչ միայն ազգային ազատագրական մեր պայքարի առանցքային գործիչները, այլև դարեր ի վեր, պետականության բացակայության պայմաններում, մեր ինքնությունն ու մշակույթը, մեր դպրությունն ու հավատը անխախտ, անսասան պահող Հայ Առաքելական Եկեղեցին և եկեղեցու սպասավորները։ Սոցիալական ցանցերում տարածվող տարաբնույթ զազրախոսություններից մինչև ուղղորդված հարձակումներ Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի վրա.

Վերջին օրերին` տարաբնույթ խմբավորումների կողմից, համացանցային սև քարոզչությամբ, հավատավոր ժողովրդին սադրանքի ենթարկելով, կրկին լայն թափ են առել անբարտավանությունն ու ուղղորդված չարագործությունները։

Թյուրքակենտրոն իշխանության կողմից լուռ համաձայնությամբ, հակազգային և հակաեկեղեցական խմբավորումները նպատակ ունեն նսեմացնելու, քանդելու և ապականելու մեր սուրբ հավատն ու այդ հավատի կառույցները։

Կոչ ենք բոլոր ազգային և պետականակենտրոն ուժերին, հավատացյալ ժողովրդին և համայն հայությանը մեկտեղվել, բռունցքվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ, թույլ չտալով չարի և տգիտության ջատագով խավարասերներին իրականացնել իրենց նսեմ պատվերը։

Հանուն հայրենիքի,

Հանուն հավատի։

«Համահայկական ճակատ» շարժում