Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում է
Հասարակություն

«Դառնացածը». ծնծղացնծումից մինչև ցնցուղացնցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարին մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի «ցուցադրական ելույթներով»: Ամանորի տոներից հետո մեկնում է մարզեր, «ստուգայցեր» անցկացնում կառուցվող կամ շահագործման հանձնվելիք կրթօջախներում, քաշքշում հագուստի կախիչները, ծորակները, սանհանգույցների պատերն է տնտղում, ոլորում ցնցուղները, հեռացնում մարզպետներին, այլ պաշտոնյաների: Մի խոսքով՝ լիովին դերի մեջ է. տեսեք-տեսեք՝ Փաշինյանը խիստ ղեկավար է, բոլորին «դռի է տալիս», ձեռաց պատժում է թերացողներին և այդպես շարունակ: Իրեն ծնծղացնծումներ ապահովելու համար ցնցուղացնցել է, որ ցնցուղացնցում է: Ու որպեսզի դերակատարումն ամբողջանա, մի հատ էլ վերջում ասում է, թե բա՝ «դառնացած եմ»: Չէ, «շատ դառնացած եմ»: Իբր, տեսածից, նկատած թերություններից ու պոկվող կախիչներից դառնացել է:

Փաշինյա՛նը: Պատկերի ամբողջության համար մնում է, որ մի հատ էլ երգ միացնի. «Ծանրացե-ե-ե-լ է հոգուս քարը, դառնացեե-ե-լ է այս աշխարհը...»: Բայց վերադառնանք Փաշինյանի «դառնանալուն»: Այսի՞նքն, ոնց թե՝ «դառնացել եմ»: Սեփական ենթակաների՝ անորակ ու անպետք աշխատանքի՞ց, որ լիովին կանխատեսելի և օրինաչափ է վերից վար նման անորակ կառավարության պայմաններում: Դառնացե՞լ է: Երկիրն ու ժողովրդին կործանման տանողը դառնացել է հագուստի պոկվող մի հատ կախիչի՞ց... Այն էլ, Աստված գիտի, թե ինչու պոկվեց, ու հենց ինչու էր բազում կախիչներից այդ մեկը քաշքշում: Ո՞նց էլի: Այսինքն, երկիրը տանես աղետի, հազարավոր երիտասարդների մատնես կոտորածի ու մահվան, պետությունը խարխլես, ժողովրդին դնես ցեղասպանության անմիջական սպառնալիքի տակ, Արցախն ուրանաս ու հանձնես թշնամուն, հայությանն Արցախազրկես, արցախցիներին տնազրկես, բացարձակ «վեջդ» չլինի ու... դառնանաս հագուստի կախիչի՞ց:

Հազարավորների արյան մեղքի տակ մտնել, տասնյակ հազարավորների տնազրկել, բայց... հռհռալ, հրճվել, սալ յուտ խփել, իսկ կախիչից դառնանա՞լ: Արցախը թողնել թշնամուն, հազարամյակներ շարունակ հայկական Արցախը հայազրկել ու դառնանալ... անորակ կախիչի՞ց, կասկածելի ցնցուղի՞ց... Լավ կլիներ, որ ստուգման ենթակա հաջորդ դպրոցի հանդերձարանում «կախարդական հայելի» լիներ, որի մեջ նայելիս Փաշինյանը տեսներ իր գործած աղետները, իր հեղած դառնությունները: Գուցե այդ ժամանակ իսկապես մի քիչ դառնանար: Չէ, իր պաշտոնավարումից ու իր բերած ավերմունքից հայ մարդկանց դառնացածության աստիճանը նա չի զգա, բայց գուցե մի անգամ իր իսկական դառնացածությունը ինչ-որ բան հուշի նրան...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում