Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Հասարակություն

Ալիևը «ջրում» է Փաշինյանի խաղաղության ձգտումները

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ դեկտեմբերի վերջին ստացված ադրբեջանական հերթական առաջարկներում որոշակի հետընթաց կա։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Հունաստանի իր գործընկերոջ հետ ասուլիսում հաստատել է այդ տեղեկությունները, մանրամասներ, իհարկե, չի հայտնել։

Հայկական կողմն ընդհանրապես չի հայտնում ոչ հետընթացների, ոչ առաջընթացների մանրամասները, փոխարենը՝ ընթացող բանակցությունների և Ադրբեջանի ախորժակի մանրամասների մասին հայկական կողմը սովորաբար իմանում է հենց Ադրբեջանից։

Նախագահ Իլհամ Ալիևը երեկ ծավալուն հարցազրույց է տվել մի քանի լրատվամիջոցների և բառացի անցել սպառնալիքների լեզվին։ Ըստ Ալիևի, եթե Զանգեզուրի միջանցք չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի: «Այդ դեպքում նրանք ավելի շատ վնաս կստանան, քան՝ օգուտ»,- պնդել է Ադրբեջանի նախագահը, հավելել, թե մարդիկ ու բեռներն Ադրբեջան պետք է հասնեն առանց ստուգումների։ Ընդհանրապես Ադրբեջանն արդեն տարվա սկզբից կտրուկ ավելացրել է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հռետորաբանությունը և անցել ակնհայտ պահանջներ ներկայացնելուն, ինչպես նաև նման պահանջներ ներկայացնելու մասով չափազանց ակտիվ է նաև Թուրքիան։

Մեկ այլ դեպքում էլ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե մտադիր չեն դուրս գալ Հայաստանի ինքնիշխան տարածքի այն հատվածներից, որը գրավել են, ավելին, ըստ Ալիևի, քանի դեռ սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն քննարկվել, Հայաստանի սահմանը հստակ չէ։ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունն ամբողջությամբ ջրում է Նիկոլ Փաշինյանի երազանքները՝ Հայաստանի 29800 քառ.կմ տարածքի մասին։ Պրահայում կայացած հանդիպումից հետո Փաշինյանը շտապեց պնդումը, թե Ադրբեջանի տարածքը 86600 քառ.կմ է, իսկ Հայաստանինը՝ 29800 քառ.կմ, ընդ որում, ըստ փաշինյանական իշխանության ներկայացուցիչների՝ Ադրբեջանը բանավոր համաձայնվել է այս պահանջին։ Ըստ էության, Իլհամ Ալիևը պարզ ակնարկում է, որ թքած ունի բոլոր պայմանավորվածությունների վրա։

Արմինե Մանուկյան