Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Հասարակություն

Հայաստանի հաշվին «Արևմտյան Ադրբեջան» ստեղծել․ Նաիրի Սարգսյանը՝ Ալիևի նպատակների մասին

Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հարցազրույցը մեծ մտահոգությունների տեղիք է տալիս։ Ու քանի որ Հայաստանում այս պահին կախիչների, ցնցուղի, ծորակների շուրջ կենցաղային էժան պոպուլիզմ է, մեզանում անվտանգային առաջնահերթությունները դեֆորմացվել են:
 
Սրան զուգահեռ Ի. Ալիևը հստակ պատկերացում ունի և արձանագրում է իր պետության ռազմավարական շահերը, որոնք ներկայումս ձևակերպվել են մի կողմից, Ալիևի բառերով ասած, «Ադրբեջան պետության ազգային նոր գաղափարի ձևակերպման», մյուս կողմից՝ փետրվարի 9-ին Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների նախաշեմին քարոզարշավի անցկացման ներքո: Եվ քանի որ Հայաստանի իշխանությունները վախեցած են, ունեն միայն հանձնվելու օրակարգ, իսկ Հայաստանը նաև ես և մենք ենք, ուստի հայկական պետությանն ուղղված ցանկացած ոտնձգություն չի կարող անպատասխան մնալ ոչ միայն խոսքով, այլև գործով, ջանքերի միախմբմամբ ու կոշտ պայքարով:
 
Մենք պետք է հասկանանք ու սթափ գիտակցենք, որ Ալիևի երեկվա՝ թեկուզ նախընտրական, սակայն ՀՀ-ի պետականությունը և գոյությունը կասկածի տակ դնող հարցազրույցն իր մեջ շատ իրական ու հեռուն գնացող վտանգներ է պարունակում:
Ալիևի խոսքից պարզ է դառնում, որ բանակցվող, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթղթում չի նշվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, պետությունների տարածքային ամբողջականության մակերեսը, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խախտել այն՝ պնդելով, որ «սահման չկա, չկա նաև սահմանի խախտում»։ Ակնհայտ է, որ Բաքուն ջանում է, որպեսզի թուղթը ստորագրվի առանց միջնորդի. Ալիևի համար շատ ավելի հեշտ է բանակցել Փաշինյանի հետ, քանի որ վերջինս, ինչպես կյանքը ցույց է տալիս, մեծ հակվածություն ունի զիջումների գնալու ու չունի պետականության պահպանման որևէ կարմիր գիծ։ Այսինքն, Ալիևի համար առավել հեշտ է լինելու ՀՀ-ին պարտադրել իր կամքը և շահերը:
 
Ալիևի խոսքից հասկանալի է դառնում, որ ՀՀ-ն չի ապաշրջափակվելու: Դրա մեխանիզմներն են լինելու մի կողմից Բաքվի ու Անկարայի կողմից սահմանները փակ պահելը, մյուս կողմից՝ դեպի Վրաստան լոգիստիկ ուղին Տավուշում ադրբեջանական անկլավով վերահսկելի դարձնելը, իսկ դեպի Իրան գնացող սահմանը Զանգեզուրի միջանցքով կառավարելը: Ավելին՝ անկլավների վերադարձին զուգահեռ Ադրբեջանը պահանջում է դրանք Ադրբեջանի տարածքին կապող միջանցքների ադրբեջանաֆիկացում:
 
Հին ճշմարտություն է, որ քաղաքականության մեջ հանձնվողից ամեն բան փորձելու են վերցնել, և իզուր չէ, որ Ալիևն իր երեկվա խոսքում նշեց, որ իրենց պետության «ազգային գաղափարախոսությունը» պետք է փոխել, այսինքն՝ իրենք Արցախի խնդիրը Հայաստանի վարչապետի միջոցով լուծեցին, հիմա նոր խնդիր են իրենց առջև դրել։
Արդյո՞ք դա «Արևմտյան Ադրբեջան» թեզը չէ, որն իրենից ենթադրում է հավակնություն Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ։ Ի դեպ, Ալիևն իր հարցազրույցում ՀՀ-ի տարածքների ու մայրաքաղաքի մասին խոսելիս կիրառում էր դրանց ադրբեջանական պիտակային անվանումները, իսկ դա առնվազն արձանագրում է մեկ պարզ իրողություն՝ Ադրբեջանը չի կանգնելու որևէ բանի առաջ:
 
Վերոնշյալի համար առաջին հերթին, ոչ այնքան միջազգային իրողություններն են պայմաններ ապահովել, որքան հենց ՀՀ իշխանությունների ամուլ և իմպոտենտ պահվածքը. Ալիևն արդեն սպառնում է հայկական եկեղեցուն, որի հոգևոր առաջնորդն իր խոսքում կիրառում է Արցախ անվանումը:
 
Եթե մենք վերջնականապես չենք կտրվել տարածաշրջանային իրողություններից, ու ազգային գոյաբանական մեր բնազդը դեռ որևէ կերպ մնացել է, ապա պետք է մոբիլիզացնենք մեր ներուժը, քանի որ թե՛ ժամանակը, թե՛ ռեգիոնալ իրողությունները մեր դեմ են աշխատում, և պետք է շատ կարճ ժամանակահատվածում իրավիճակ փոխենք: