Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Հասարակություն

Երևանում բախվել են BMW-ն, Opel-ը, Honda-ն ու Nissan-ը. մահացածին դուրս են բերել մեքենայի տակից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են BMW, Opel, Honda և Nissan մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Փրկարարները BMW-ի տակից դուրս են բերել մահացած կնոջ մարմինև և պատգարակով մոտեցրել դիատարին: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16-րդ փրկարարկան ջոկատից և Երևանի Երևանի թիվ 5-րդ փրկարարական ջոկատից, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի ր վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արման Գրիգորյանն ու պարկ Հակոբ Կարապետյանը: 

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը: Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի, և ավագ քննիչ Հենրիկ Թադևոսյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաներից Honda-ն և Nissan-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված են եղել, և բախումը տեղի է ունեցել BMW-ի և Opel-ի միջև: 

Քննիչի հանձնարարականով BMW-ն ու Opel-ը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: