Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Հասարակություն

ՊԵԿ-ը փետրվարի 1-ից սկսելու է բնակարանների վարձակալության ուղղությամբ վարչարարությունը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Վարձակալության տրված տան համար ֆիզիկական անձինք պետք է վճարեն եկամտահարկ։ ՊԵԿ-ը փետրվարի 1-ից սկսելու է բնակարանների վարձակալության ուղղությամբ վարչարարությունը։ Եթե քաղաքացին ունի վարձակալությամբ տրված անշարժ գույք և այն չի ստացել պետական գրանցում, ապա հարկային վարչարարությունից խուսափելու նպատակով պետք է ներկայացնել հայտարարություն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ արդեն կան քաղաքացիներ, որոնք դեկտեմբերի ու հունվարի առաջին օրերի համար ներկայացրել են հայտարարություն այն մասին, որ իրենք ունեն վարձակալական հարաբերություններ և ներկայացնելու են տարեկան եկամուտների հայտարարագիր։

«Արդեն ունենք 5 հազար քաղաքացի, որոնք արձագանքել են մեր կոչին ու ներկայացրել են հայտարարություն վարձակալական հարաբերությունների մասին։ Կոչ եմ անում քաղաքացիներին կամավոր ներկայացնել հայտարարություն, որ խուսափեն մեծ տուգանքներից։ Քիչ-քիչ հարկ վճարելու մշակույթը պետք է զարգացնել, որ քաղաքացին չափսոսա հարկը վճարել։ Ի վերջո, այդ գումարն օգտագործվում է սոցիալական, անվտանգային, մի շարք այլ հանրային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով»,-ասաց Ռուստամ Բադասյանը։

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ կառավարության գործընկերներն աշխատում են այդ համակարգի պարզեցման համար։ Ինչպե՞ս է ՊԵԿ-ը վերահսկելու վարձակալությունների գործընթացը։ Ռուստամ Բադասյանը վստահեցրեց, որ ունեն բավարար գործիքակազմ վերահսկողական գործընթացը պատշաճ կատարելու համար։ Ուշադրության կենտրոնում են լինելու վարձակալության մասին հայտարարությունները, այլ պետական մարմիններից ստացվող տեղեկությունները։ Բոլոր տվյալները հավաքագրվելու են ու ՊԵԿ-ը փետրվարի 1-ից կսկսի վարչարարությունը՝ առաջին փուլում կենտրոնանալով նորակառույց շենքերի վրա։