Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Հասարակություն

Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներն այցելել են Բռնակոթի դպրոցականներին. տեսանյութեր

Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է իր ամանորյա ավանդական բարեգործական ակցիաները Հայաստանում: ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ արդեն մի շարք տոնական միջոցառումներ են կազմակերպվել Երևանում և Գյումրիում՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար:

Հունվարի 12-ին Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները, ՌՀՄ փոխնախագահ Ավետ Ադոնցի գլխավորությամբ, այցելեցին Սյունիքի մարզի Բռնակոթ համայնք՝ տոնական անակնկալ մատուցելով տեղի դպրոցականներին:

ՌՀՄ թիմին Բռնակոթի դպրոցականները դիմավորել են ավանդական աղ ու հացով, ներկայացրել իրենց հաջողություններն ու ձեռբերումները: Բռնակոթի դպրոցականները, ի պատիվ ՌՀՄ ներկայացուցիչների կազմակերպել էին գեղեցիկ ցերեկույթ միջոցառում՝ համեմված ասմունքով, երգ- երաժշտությամբ ու ջերմ ժպիտներով:

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Ավետ Ադոնցը Բռնակոթի դպրոցականներին փոխանցեց ՌՀՄ  նախագահ Արա Աբրահամյանի ողջույնի խոսքերն ու ամանորյա մաղթանքները, իսկ 1-ից 4-րդ դասարանցիները նաև տոնական ծանրոց-նվերներ ստացան Ռուսաստանի հայերի միության կողմից:

Բռնակոթի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայարփի Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին և փոխնախագահ Ավետ Ադոնցին այցելության և նվերների համար:

Պարոն Ադոնցը հավաստիացրեց, որ դպրոցի հետ կապը լինելու է շարունակական և բովանդակալից: