Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Հասարակություն

«Երբ թա­փա­նիվն անընդ­հատ արա­գու­թյուն է վերց­նում, այն կանգ­նեց­նե­լը շատ դժվար է»

2018թ. գործընթացներից հետո երկրի զարգացման վերաբերյալ լուրջ առաջարկների, ռազմավարության և լուրջ ծրագրերի հարթակ ստեղծելու մեծ շանս ու հնարավորություն կար, որից կարող էր շահել պետությունը։ Այդուհանդերձ, ցավոք, օրվա իշխանությունը չգնաց այդ ճանապարհով։ 

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղվան Պողոսյանը, որի կարծիքով արդեն այսօր կան միտումներ, որոնք վտանգավոր են պետության հետագա զարգացման տեսանկյունից։ «Այսօրվա իշխանությունները նախընտրեցին հակադրությունը, թշնամանքի ու ատելության տարածումը։ 

Պետականությունն ամրապնդելուն, պետականաշինության գործընթացից շեղվելով՝ կրկին մնացին հանրահավաքային ու փողոցային մակարդակի վրա։ 

Կար հասարակության մի ստվար զանգված, որը բոլոր իշխանություններից ուներ իր դժգոհությունը, և Նիկոլ Փաշինյանն իր վրա դերակատարություն վերցրեց։ Արդյունքում ՀՀ քաղաքացու մոտ սպասելիքներ առաջացան։ 

Հնչեցին թռիչքաձև տնտեսական աճի և նմանատիպ այլ խոստումներ, բայց որևէ խոստում մինչ օրս այսպես էլ իրականություն չի դարձել»,-ասաց Ա. Պողոսյանը։ Խոսելով վտանգավոր միտումների մասին՝ քաղաքագետը երկու հանգամանք առանձնացրեց. «Առաջինը հասարակության խիստ բևեռացվածությունն է։ 

Երկրորդը Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն են։ Ստացվում է այնպես, որ ներկա իշխանությունը ՍԴ դատավորներին ասում է՝ դուք շատ վատն եք, ես ձեզ լավ բան եմ առաջարկում։ Երբ տեսնում է, որ վաղաժամ թոշակի գնալու առաջարկը չեն ընդունում, այլ գործընթացների է գնում՝ ի դեմս հանրաքվեի։ 

Ընդհանուր առմամբ, եթե կարողանան զավթել նաև ՍԴ-ն, շատ լուրջ ճգնաժամի առաջ ենք կանգնելու»,- նշեց նա՝ հավելելով, որ խնդիրն ավելի վտանգավոր է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Նա մատնանշեց մի քանի նախաձեռնություններ, կարևոր հարցեր, որոնք ՍԴ հնարավոր նոր կազմի պարագայում այլ ընթացք կարող են ունենալ։ 

«Կարծում եմ՝ արդեն մարտի 31-ից հետո մենք կուլմինացիոն գործընթացների ականատես կլինենք»,-շեշտեց նա։ Խոսելով կառավարման մասին՝ Ա. Պողոսյանը նկատեց. 

«Երկրի կառավարումն առհասարակ հաջողվում է այն դեպքում, երբ լինում են պրոֆեսիոնալ կառավարիչներ։ Բայց մեր պարագայում ո՛չ Ն. Փաշինյանը, ո՛չ էլ իր թիմը պրոֆեսիոնալ կառավարիչներ չեն։ Մենք այս պարագայում հասարակությանը զբաղեցնելու համար մշտապես պոպուլիստական քայլերի ենք ականատես լինում։ 

Նիկոլ Փաշինյանը մինչև իր պաշտոնավարման ավարտը նույն ոճի մեջ է մնալու։ Ընդհանուր առմամբ, ծրագիր ու հայեցակարգ առաջարկելու կարողություն չկա։ Այդ պատճառով հասարակությանը պետք է կերակրեն էժանագին շոուներով և պոպուլիստական գործողություններով։ 

Օրինակ՝ ամեն անգամ խոսվում է կոռուպցիոներներից ու թալանչիներից, բայց մենք երկու տարվա ընթացքում չունենք դատարանի կայացրած վճռով գեթ մեկ դեպք, ինչը կապացուցի, որ նախկին չինովնիկը, օլիգարխը կամ սեփականատերը դատապարտվել է թալանելու կամ կոռուպցիայի համար»։ 

Աղվան Պողոսյանը վտանգավոր բաղադրիչների շարքին է դասում նաև այն մթնոլորտը, որի հիմքում ատելության մեծ չափաբաժին կա։ «Չնայած սիրո և հանդուրժողականության կարգախոսին, այս իշխանությունը իշխանության է եկել ատելության ֆոնի վրա։ 

Նիկոլ Փաշինյանը հասարակությանն անընդհատ ատելություն է ներարկել, և այսօր ունենք ձևավորված մթնոլորտ, որը իրավիճակ է թելադրում»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ այս իրավիճակում հեշտ չէ խոսել առողջացման մասին։ 

«Առողջացումը բարդ գործընթաց է։ Երբ թափանիվն անընդհատ արագություն է վերցնում ու արագ պտտվում է, այն կանգնեցնելը շատ դժվար է։ 

Մեր հասարակությունը պետք է կարողանա սթափվել, պետք է ձևավորվի քաղհասարակություն, պետք է ձևավորվեն այնպիսի կենտրոններ, որոնք միտված կլինեն հասարակությանը կրթելու գործընթացին։

 Որովհետև, մեծ հաշվով, սա ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ էլ մեկ ուրիշի խնդիրն է։ Մենք գործ ունենք հասարակության ու պետականության պահպանման խնդրի հետ։ Եթե այսպես շարունակվի, վաղը կամ մյուս օրն այս գործընթացին վրեժի այլ փուլեր են հաջորդելու։ 

Եթե թշնամություն է հրահրվում, ապա վաղն այն բումերանգի պես նույն տարածողի դեմ է աշխատելու»,-նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այսօր մեր երկրում կառավարելի քաոս է ստեղծվել, ինչը, սակայն, մի օր կարող է այլ տեսք ստանալ։ 

«Անհատներն ու քաղհասարակությունը պետք է կարողանան իրենց առաջարկած ծրագրերով առողջացնել հասարակությանը։ Իսկ Ն. Փաշինյանը և իր իշխանությունը պետք է կատարեն հաշվարկներ այն հարցադրմամբ, թե իրենց իշխանության ավարտից հետո ի՞նչ է լինելու»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

                                                                                                                 «Փաստ», թիվ 21 (710),
                                                                                                                          փետրվարի 13, 2020 թ.