Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Հասարակություն

Զախարովան սրում է հակառուսական տրամադրությունները Հայաստանում

Ռուսատանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը թերևս ամենահակառուսական բանն էր, որ կարող էր իրեն թույլ տալ ռուս պաշտոնյան։ Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ Զախարովան արել է հայտարարություններ, որոնք, ի դեպ, ոչ թե նպաստում են հայ-ռուսական հարաբերություններին, այլ ընդհակառակը լրջագույն վնաս են հասցնում։ Մասնավորապես, անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից ռուս խաղաղապահների հասցեին հնչող քննադատություններին, Զախարովան ընդհանրապես ընկել է երազանքների գիրկը։

Գրիգորյանը հայտարարել էր, թե Արցախում էթնիկ զտում է տեղի ունեցել ռուս խաղաղապահների աչքի առջև։ Փորձելով հերքել այս հայտարարությունները՝ Զախարովան ապակառուցողական և կործանարար է անվանել նման հայտարարությունները, ապա և հայտարարել, թե Արցախում էթնիկ զտում տեղի չի ունեցել։ Ավելին պնդել է, որ ռուս խաղաղապահներն իրականացրել են փաստաթղթերով իրենց վրա դրված բոլոր պարտականությունները և ապահովել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գրեթե ամբողջ կազմով գտնվում է Հայաստանում, լավագույն դեպքում երկու-երեք տասնյակ մարդ է մնացել և նույնիսկ համոզված ռուսամետների, հայ–ռուսական հարաբերությունների ջատագովների մոտ Զախարովայի նման պնդումներն ավելի քան անլուրջ և անհեթեթ կարող են թվալ։ Զախարովան նաև քննադատել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հայտարարությանը, թե Բրյուսելն ու Վաշինգտոնն ավելի մեծ լեգիտիմություն և հեղինակություն ունեն։ «Արևմուտքին հաճոյանալու ձգտման համար չարժե ընկնել ծայրահեղությունների գիրկը և աբսուրդի մեջ ընկնել։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ ցավոք, մի շարք մարդիկ, որոնք հայտարարում են նման բաներ, չափի զգացողությունը կորցրել են, դա մեր չհասկացվածության հարցը չէ, նման դիրքորոշման մենք միայն սա չէ, որ տեսել ենք, սա Հայաստանի համար կարևոր հարց է»,- հայտարարել է Զախարովան։

Այն, որ Հայաստանի գործող իշխանություններն անում են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար, որևէ կասկած չի հարուցում և առնվազն Ռուսաստանի ԱԳՆ-ի և ռուսական պաշտոնական շրջանակների պարտականությունն է հնարավորինս կանխել հակառուսականության դրսևորումները, այլ ոչ թե յուղ լցնել հենց այդ կրակին։ 

Լենա Մելիքյան