Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Հասարակություն

Ինչ պայմաններում կարող էր զինծառայողը մոլորվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


ՀՀ ՊՆ-ն այսօր հաղորդագրություն տարածեց այն մասին, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: 

«Հրապարակին» հասած տեղեկություններով, զինծառայողը ամենայն հավանականությամբ ժամկետային է, նրան սկսել են փնտրել դեռևս կեսօրից։ Վերջինս ծառայում է Գորիսի զորամասում, այս հատվածի ամենամեծ զորամասերից մեկում: Սյունիքի դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող մեր աղբյուրն ասաց, որ զինվորներին հանել են ճանապարհը ձյունից մաքրելու և սաստիկ բքի պատճառով է հվանաբար մոլորվել զինծառայողը: Հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է, որ վերջինիս առևանգած լինեն ադրբեջանցիները: Մեր զրուցակիցը ոչինչ չբացառեց, սակայն նշեց, որ ամենահավանական վարկածը բքի պատճառով մոլորված լինելն է:

Կապ հաստատեցինք նաև ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ, ով ասաց, որ այս պահին էլ որոնողական աշխատանքները շարունակվում են։