Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Հասարակություն

Հայաստանի իշխանությունները փորձում են մոլորության մեջ գցել իրենց հանրությանը․Անդրեյ Արեշև (տեսանյութ)

«Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ին մեկնաբանել է Ալիևի վերջնագիրը և Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները:

«Ինձ թվում է, որ բանակցություններում հակառակորդին թերագնահատելը և նրա բավականին լուրջ ու կոշտ հայտարարությունները պատեհապաշտական դրդապատճառի վերագրելը խոսում է բանակցություններին ոչ բավարար գրագետ մոտեցման մասին։ Միգուցե Հայաստանի իշխանությունները պարզապես փորձում են այս կերպ մոլորեցնել հայ հանրությանը։ Չեմ կարծում, որ սա լավ մոտեցում է։

Մենք ստանում ենք բավականին հակասական տեղեկատվություն այն մասին, թե ինչ է տեղի ունենում, և ինչ վիճակում է գտնվում այդ փաստաթղթի համաձայնեցման գործընթացը։ Մենք կասկած չունենք, որ յուրովի լուծելով Ղարաբաղի հարցը՝ Բաքուն կշարունակի հասնել իր նպատակներին ցանկացած միջոցներով։ Կարծում եմ, որ հիմա խոսքը հիմնականում տեղեկատվական-քարոզչական ճնշման հաջորդ փուլի մասին է։ Բայց եթե իրավիճակը երկարաձգվի, պարզ է, որ Բաքուն կարող է խնդրի լուծման այլ ուղիների դիմել:

Բայց ինձ թվում է, որ առաջին հերթին հիմա խոսքը անկլավների մասին է, և դրա մասին խոսում են նաև հարցազրույցներում։ Բոլոր հիմնական նիզակներն այժմ կոտրվում են անկլավների շուրջ, որոնք Ադրբեջանը համարում է իրենը և հենվում, ի թիվս այլ բաների, հայկական կողմի հայտարարության վրա, որը բազմիցս հայտարարել է նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքի չափը։

Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ճանաչում են 86600 քառակուսի կիլոմետրը, որտեղ ներառված են նաև այդ անկլավները։ Ինչպես կզարգանա այս իրավիճակը, իհարկե, ես կցանկանայի, որ այն զարգանար բանակցությունների միջոցով։ Մենք գիտենք, թե որքան կարևոր են այդ տարածքները Հայաստանի համար, բայց Բաքվում, ինչպես տեսնում ենք, նույնպես մտադիր չեն նահանջել»,- նշել է փորձագետը։