Եթե «կոռուպցայի» համար պետք է նստի դասական քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը, ապա ոչ մի զարմանալու բան չկա, որ Նիկոլը խոսի «հայրենասիրությունից». Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը գրում է. «Պատկերացնու՞մ եք, Նիկոլը խոսում է հայրենասիրության մոդելից` ասելով, որ «…կախիչներից է սկսվում մեր բոլոր պրոբլեմները և բոլոր պրոբլեմների լուծումները»:
Մեր երկրում ոչինչ չի փոխվելու, քանի դեռ դավաճանության մեջ հանրային հիմնավոր կասկածները չհաղթահարած անձը խոսում է հայրենասիրությունից:
Նույն կերպ Չիչչոլինան կարող էր քարոզել բարոյականություն, Հիտլերը` հումանիզմ և այլն:
Իսկ ինչու՞ պետք է կարգի հրավիրվեն փողեր մսխող բարձրաստիճան չինովնիկները, պետական բյուջեի միջոցներով անորակ աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող գործարարները, եթե կառավարության «ղեկավարն» արդեն հանրահռչակվել է պետությունը քանդելու և Հայրենիքը թշնամուն հանձնելու իր առաքելությամբ:
Ինչու՞ պետք է հայ ժողովուրդը լսի և հարգի մեկի «հայրենասիրական» թեզերը, ով խորտակել է Հայրենիքի նվիրական հաղթանակներն ու համազգային իղձերը:
Ամեն բան պարզ ու հասարակ է: Մենք վաղուց շեղվել ենք բոլոր տիպի ճշմարտություններից և ապրում ենք Նիկոլի կեղծ ու վնասարար իրականության մեջ: Եթե «կոռուպցայի» համար պետք է նստի դասական քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը, ապա ոչ մի զարմանալու բան չկա, որ Նիկոլը խոսի «հայրենասիրությունից»»:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...