Ինչ իրավիճակ է Լարսում
Հունվարի 12-ին Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է:
Այս մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան հայտնեց Լարսի անցակետում ՀՀ ներկայացուցիչ Վահան Հակոբյանը.
«ՀՀ-ից դեպի ՌԴ ուղղությամբ ունենք ճանապարհին սպասող մոտ 300 բեռնատար, իսկ ՌԴ-ում դեպի ՀՀ ուղևորվող մոտ 200 բեռնատար: Վրացի գործընկերները պարբերաբար իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ և, եթե եղանակային պայմանները թույլ տան երթևեկությունը բեռնատարների համար կրկին կվերականգնվի և մեր բեռնատարները կշարունակեն իրենց ճանապարհը»,- ասաց Հակոբյանը:




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ Կարապետյան
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութ
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել
Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա Շուշանյան