Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար

Սպանել և գցել են առվակը․ ՌԴ-ում Հայաստանի բնակչի են սպանել

ՌԴ Կրասնոյարսկի Աչինսկ քաղաքում ընկերները սպանել են ՀՀ քաղաքացուն, որին 1 մլն ռուբլի գումար են պարտք եղել։ 
Քրեական հետախուզության աշխատակիցները դեպքի առնչությամբ Աչինսկի 2 բնակչի են ձերբակալել, հայտնել է ՌԴ ՔԿ տարածքային ղեկավարը։

Քննության տվյալներով` բռնության հետքերով տղամարդու դիակի հայտնաբերման մասին հաղորդումը ստացվել է դեկտեմբերի 23-ին։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել են Աչինսկի 37-ամյա և 56-ամյա բնակիչները։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով)։
Քննչականի վարկածով` տուժողը բուժման նպատակով պարբերաբար Աչինսկ էր գալիս Հայաստանից։ Նա տոկոսով գումար էր տրամադրում իր 56-ամյա ծանոթին․ այն արդեն մոտ 1 մլն ռուբլի էր դարձել։

«Մտահղացումն իրականացնելու համար 56-ամյա տղամարդը ներգրավել էր իր ընկերոջը` խոստանալով դրամական պարգև վճարել 50 հազար ռուբլու չափով։ Երեկոյան, վարկը վերադարձնելու պատրվակով, տղամարդիկ տուժածին բերել են վարկատուի ընկերոջ տուն։ Այնտեղ տղամարդկանցից մեկը վերցրել է փայտե մեծ կտորն ու հարվածել նրա գլխին, որից հետո երկրորդ չարագործը նույնպես մի քանի անգամ հարվածել է տղամարդուն։ Ստացած մարմնական վնասվածքներից տուժողը կորցրել է գիտակցությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Հանցագործությունը կոծկելու համար ընկերները տուժողին դուրս են բերել և գցել առվակը։ Ներկայում նրանք ձերբակալված են։

ՌԴ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մահացածը Հայաստանի 75-ամյա բնակիչ է, որի թռիչքը նախատեսված էր մահից մի քանի ժամ անց։