Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի շնորհիվ Վայոց ձորի Աղավնաձորի մանկապարտեզը կաշխատի ամբողջ տարի

Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազամակերպության համագործակցությունը շարունակվում է շահառու համայնքներում: Վայոց ձորի Աղավնաձորի բնակավայրի նախադպրոցական կրթօջախի տանիքին տեղադրվել է 10.3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որի արտադրած էլեկտրականության շնորհիվ շենքը ցուրտ ամիսներին կջեռուցվի և հնարավորություն կունենա ընդունել բնակավայրի փոքրիկներին: Արևային կայանի տեղադրումն իրականություն է դարձել Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության համագործակցության շնորհիվ: 

«Աղավնաձորի այս մանկապարտեզում արևային կայանի տեղադրումով մենք լուծում ենք կարևոր մի քանի խնդիր: Նախակրթարանը կջեռուցվի, իսկ պետությունը հնարավորություն կունենա խնայել միջոցներ, որոնք կուղղորդվեն կարևոր այլ ոլորտների զարգացմանը: Այս կայանը նաև կարևոր է նրանով, որ ևս մեկ անգամ ուշադրություն կսևեռենք այլընտրանքային էներգիայի ստացմանն ու էկոկրթության տարածմանը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այլընտրանքային էներգիայի խթանման այս նախաձեռնությունը մեկնարկել է 2023թ. օգոստոսին Ucom ընկերության և «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում: Ըստ հուշագրի` աջակցությունը, ի սկզբանե, նախատեսված է եղել այլ միջոցառումների համար, սակայն արցախցիների բռնի տեղահանման և Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակեցման պատճառով, այդ աջակցությունը նպատակաուղղվել է գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացմանը և կառավարման հոգսերը մեղմելուն:

 

«Մենք՝ որպես բնապահպանական կազմակերպություն, շատ ուրախ ենք, որ էկոլոգիապես մաքուր էլեկտրականության աղբյուրը տարածում է ստանում, հետևապես մենք ողջունում ենք շրջակա միջավայրի  պահպանությանն ուղղված բոլոր քայլերը: Ucom-ի հետ մեր համագործակցությունը շարունականան կլինի և այժմ մենք նախագծում ենք հետագա քայլերի հաջորդականությունը»,-նշել է «Արևորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը: 

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

«Արևորդի» բնության և մշակույթի պահպանության ՀԿ-ն հիմնադրվել է 2006 թվականին՝ իրականացնելով բնապահպանական կրթության, իրազեկվածության բարցրացման և վարքագծային փոփոխությանն ուղղված ծրագրեր։ «Արևորդին» տարիներ շարունակ մեծ հաջողությամբ իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ, որոնց թվում է «Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը», որն ունի մեծ հանրային մասնակցություն, ինչպես նաև Արևորդի էկո-ակումբների ցանցը, որը հնարավորություն է տվել հազարավոր երիտասարդների ձեռք բերել բնապահպանական գիտելիքներ։