Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվել
Վիդեո

Գնդապետ Նորայր Ասլանյանի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունվարի 29-ին (տեսանյութ)

Ս.թ հունվարի 29-ին ժամը 19:00 Մոսկվա կինոթատրոնում կկայանա Արցախյան պատերազմի մասնակից, կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի հերթական «Պատվո արահետ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանի մարտական ուղին և մարտական ընկերների ներկայացրած կենսագրական տվյալները Նորայր մասին: 

Նորայր Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները։ Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ և առաջին աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։ Գնդապետ Նորայր Ասլանյանի կերպարը հայ ժողովրդի զինական փառքի վառ օրինակն է, ով իր երկարամյա զինվորական ծառայության ընթացքում ամբողջովին նվիրվել է հայրենիքի պաշտպանությանը: Ֆիլմի ստեղծման նպատակն է՝ հերոսնական կերպարների հանրայնացումը, ինչը բարերար նշանակություն կունենա մեր ապագա սերունդի դաստիրակությանը:

Հիշենցնենք, որ Նորայր Ասլանյանի նկատմամբ ներկայում իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում՝  ապօրինի զինամթերքի  շրջանառության հոդվածով, որի շրջանակներում զինամթերքի շրջանառության օրինականությունը հաստատվել է փաստաբանների կողմից, իսկ քրեական հետապնդումը դեռևս շարունակվում է։

Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ բոլորին հրավիրում ենք հունվարի 29-ին, ժամը 19:00-ին Մոսկվա կինոթատրոն դիտելու մերօրյա իրական հերոսների մասին պատմող ֆիլմաշարի հերթական ֆիլմը. մուտքն ազատ է։

Կից ներկայացվում են փաստագրական ֆիլմի հոլովակները՝