Քոչարյանի և մյուսների գործով դիմումի ուսումնասիրման ժամկետը ՍԴ-ն երկարաձգել է
Սահմանադրական դատարանը մինչև հուլիսի 9-ը երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՍԴ ներկայացված դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի կայքից:
«Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի աշխատակարգի 29-րդ կետով՝ Սահմանադրական դատարանը որոշեց լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով 2019 թվականի մայիսի 20-ին Սահմանադրական դատարան մուտքագրված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործ) դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը»,- նշված է որոշման մեջ:
Դատավոր Դավիթ Գրիգորյանը մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և այլոց վերաբերյալ քրեական գործով դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (սահմանադրական կարգը տապալելը) և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի ( իշխանությունը զավթելը) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1(Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է) և 57-րդ հոդվածները (Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում:
Դատարանը որոշում էր կայացրել կասեցնել քրեական գործի վարույթը` մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը:
ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները:
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումների դեմ ՀՀ դատախազության բողոքների՝ Վերաքննիչ դատարանում քննության օրը նշանակվել է հունիսի 12-ը` ժամը 12:00-ն:





















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...