Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Սպորտ

ՖԻՖԱ-ն լիովին դեմ է կապույտ քարտերին․ ՖԻՖԱ-ի նախագահ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն կտրականապես դեմ է արտահայտվել խաղի կանոնների մեջ կապույտ քարտերի ներմուծմանը։

Նրա մեկնաբանությունը մեջբերում է Sky News-ի լրագրող Ռոբ Հարիսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՖԻՖԱ-ն լիովին դեմ է կապույտ քարտերին: Ոչ մի կերպ»,- ասել է Ինֆանտինոն:

Փետրվարի 8-ին բրիտանական The Telegraph թերթը հայտնել է, որ հաջորդ օրը Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB) կհայտարարի կապույտ քարտերի փորձարկումների մեկնարկի մասին։

Հրատարակությունը նշել է, որ դրանք կցուցադրվեն ֆուտբոլիստներին մրցավարների հետ ավելորդ վեճերի և տակտիկական խախտումների համար։ Եթե խաղացողը կապույտ քարտ ստանա, ապա 10 րոպեով որակազրկվելու է: Մեկ խաղի ընթացքում երկու կապույտ քարտը հավասարազոր կլինի հեռացման. խաղացողը կարմիր քարտ կստանա:

Պարբերականը հայտնել է, որ իրենք մտադիր են նորամուծությունը փորձարկել կանանց և երիտասարդական ֆուտբոլում, ինչպես նաև ցածր լիգայի մրցաշարերում։ Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պատրաստ է հաջորդ մրցաշրջանում այս կանոնը մտցնել իր մրցաշարերում։ Ավելի ուշ ՖԻՖԱ-ն վաղաժամ որակեց կապույտ քարտերի ներդրման մասին խոսակցությունները։