Գեղարքունիքի մարզում շարունակում են ի հայտ գալ հնագույն հուշարձաններ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղարքունիքի մարզում պետական գրանցում են ստացել պատմամշակութային նորահայտ երկու հուշարձան, հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
՛՛Գեղարքունիքի մարզում շարունակում են ի հայտ գալ հնագույն այնպիսի հուշարձաններ, որոնք իրենց նշանակությամբ ու բովանդակությամբ նորովի լույս են սփռում մեր ժողովրդի անցած հազարամյակների պատմության, մշակութային արժեքների վրա, նոր ուղղումներ մտցնում հայագիտության ու հնագիտության ոլորտներում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստի եզրակացության համաձայն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի Դամբարանադաշտ (Ք.ա․ II-I հազարամյակ) և Ժայռապատկեր (Ք.ա. II-I հազարամյակ) օբյեկտներն ընդգրկվել են ՀՀ նորահայտ հուշարձանների ցուցակում՝ ստանալով հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ:
Դամբարանադաշտը գտնվում է Վարդաձորից 1,57 կմ հյուսիս-արեւելք, իսկ Ժայռապատկերը՝ Սպիտակասարի ստորոտում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:





















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից