Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում արագաչափ սարքեր վնասած անձին մեղադրանք է ներկայացվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2024թ. մարտի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը ոմն տղամարդ հերթով վնասում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը, իսկ պարեկային ծառայության աշխատակիցների՝ նրան մոտենալուց հետո վերջինս վնասել է նաև աշխատակիցներից մեկին ամրակցված տեսախցիկը։ Պարզվել է, որ վերջինս Արարատի մարզի բնակիչ է, 36 տարեկան։ Վերջինս տեղափոխվել է Ոստիկանության բաժին, ապա՝ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 452-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ և հանցավոր արարքներ կատարելու հիմնավոր կասկածի հիմքով նշված անձը ձերբակալվել է:   

Նախաքննությամբ պարզվել է, որ նպատակադրվելով վնասել Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում առկա արագաչափ սարքերը՝ նշված անձը 2024թ. մարտի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչ 15:00-ն ընկած ժամանակահատվածում, «GAZ 311000» մակնիշի ավտոմեքենան վարելով Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհով, հերթով կանգնել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սառնակունք, Վայոց Ձորի մարզի Մալիշկա, Արփի, Վայք, ինչպես նաև Արարատի մարզի Զանգակատուն, Երասխ, Արմաշ, Սուրենավան բնակավայրերի վարչական տարածքներում տեղադրված արագաչափ սարքերի տուփերի մոտ և ավտոմեքենայից վերցնելով անվադող քանդելու համար նախատեսված գործիքը, կոտրել է հիշյալ արագաչափ սարքերի համար նախատեսված մետաղական տուփերի պաշտպանիչ ապակիները, ֆոտոբռնկման լամպերի պաշտպանիչ պատյանները, վեց դեպքում՝ նաև արագաչափ սարքերի երեսկալները, տեսախցիկի օբյեկտիվը կամ մետաղական տուփն առանձնացրել է հենասյունից և նետել ճանապարհամերձ ձորակը:

Այդ կերպ վերջինս, պետական սեփականություն հանդիսացող և անհատույց օգտագործման իրավունքով «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ին փոխանցված թվով 6 արագաչափ սարքերի, ինչպես նաև դրանց համար հենասյուներին ամրացված մի քանի պաշտպանիչ տուփերի վնասման հետևանքով, հիշյալ կազմակերպությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 48.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Բացի այդ, 36-ամյա տղամարդը նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, միջամտել է պաշտոնատար անձանց՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկների օրինական ծառայողական գործունեությանը։

Մասնավորապես, պարեկները, ահազանգ ստանալով «GAZ 311000» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից արագաչափերը կոտրելով Արարատի մարզի Սուրենավան բնակավայր հասնելու մասին, մեկնել են այնտեղ։ Հիշյալ բնակավայրում առկա արագաչափ սարքի մոտ նկատելով և մոտենալով անձին՝ ներկայացել են և հարցադրում կատարել արագաչափի վնասված լինելու վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ տղամարդը հայտնել է, որ ինքն է կոտրել արագաչափը և քաշել, գետնին է գցել պարեկների համազգեստին ամրացված տեսանկարահանող սարքերը՝ վնասվելով դրանցից մեկը։

Ձեռք բերված փաստերի հիման վրա մարտի 19-ին 38-ամյա անձին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 452-րդ հոդվածի 2-րդ մասով:

Դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, համակցված՝ բացակայելու արգելքով:

Նախաքննությունը շարունակվում է։

 

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: