Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Մայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը։ Այս մասին գրում է Calend-ը:

Այդ կապակցությամբ ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ավելի քան 7 միլիարդ մարդ Կարմիր խաչի կամ Կարմիր մահիկի հետ կապված իր պատմությունն ունի: Գրեթե յուրաքանչյուր մարդ կամ իրեն ծանոթ ինչ-որ մեկը երբեւէ արյուն է հանձնել կամ առաջին օգնություն ցուցաբերելու խորհուրդներ է ստացել, կամ գուցե չի էլ իմացել, որ իրեն այցելած կամավորը տեղի Կարմիր խաչից կամ Կարմիր մահիկից է եղել։

Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի՝ 17 միլիոնից ավելի կամավորներ եւ 80 միլիոնից ավելի անդամներ շփվում են իրենց ընկերների, հարազատների եւ հարեւանների հետ ամբողջ աշխարհում։ Նրանց մատուցած ծառայությունները դրականորեն են անդրադառնում իրենց շրջապատի յուրաքանչյուր անդամի կյանքի վրա։ Նրանք գործում են հիվանդանոցներում, դպրոցներում, համայնքային կենտրոններում եւ այլ հավաքատեղիներում, երբեմն էլ՝ հենց մարդկանց տներում՝ ամենուր տրամադրելով ծառայություններ, որոնք փոխում են մարդկանց ապրելակերպը, իսկ երբեմն էլ՝ փրկում նրանց կյանքը։

Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժումը, որն իր մեջ ներառում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան եւ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի 189 ազգային ընկերություններ, տոնում է մարդասիրական համաշխարհային գործունեության 150-ամյակը։ Տարեցտարի եւ օրեցօր, աշխարհով մեկ՝ Կարմիր խաչը եւ Կարմիր մահիկը համայնքային ծրագրերի միջոցով աջակցում են մարդկանց՝ ճգնաժամի պահին արձագանքելով եւ հույս ներշնչելով նրանց։