Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը դիտարկում է ՄԻԵԴ դիմելու հարցը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միջազգային խոշոր գործարար, մեր վստահորդ Կարեն Վանեցյանի վերաբերյալ հարուցված քրեական հետապնդման քաղաքականացվածության վերաբերյալ մեր համոզմունքը փաստարկել ենք այդ հետապնդումը մեկնարկելու առաջին պահից։ Մանրամասնությամբ բացահայտել և արձանագրել ենք բոլոր այն փաստերը, որոնք վկայությունն են այն հանգամանքի, որ այս հետապնդումն իրականացվում է քաղաքական իշխանության վերնախավի ուղիղ հանձնարարությամբ։ Այդ հանձնարարությունները քաղաքական իշխանության կողմից տրվել են քննչական, դատախազական և դատական համակարգերին։
Վերջին մամուլի ասուլիսում գործադիր իշխանության ղեկավարը լրացուցիչ անգամ, և արդեն առանց թաքցնելու, իր ասուլիսում անձամբ հաստատեց մեր պնդումները և տեղեկացրեց բոլորին, որ իրավապահ համակարգն ու դատարանները չեն կարող կայացնել այլ որոշում, քան մեր վստահորդ Կարեն Վանեցյանին մեղավոր ճանաչելն է։ Այսինքն արձանագրվեց քրեադատավարական գործընթացին միջամտելու ուղիղ վարքագիծ: Հատկանշական է, որ նման մոտեցման տարրերն առկա էին գործի նախաքննության ամենասկզբնական փուլում։
Հարկ ենք համարում մեջբերել ուղիղ խոսքը, որն այլ կերպ, քան քաղաքական վճռականությամբ անձին քաղաքական հետապնդման ենթարկելն է՝ անհնար է հասկանալ.
«․․․ Չնայած ես ձեզ ասեմ, էդ տարբերակ չկա, որ Հայաստանի Հանրապետությունը, ես ուզում եմ իմ քաղաքական վճռականություն էստեղ արտահայտեմ, էդ փայաբաժինը պետք ա լինի Հայաստանի Հանրապետությանը։ Ուրիշ տարբերակ չկա։ Թող որևէ մեկը․․․ կանցնի հա, մի ամիս, մի տարի, բայց դա, տարբերակ չկա, դա պետք ա որպես ապօրինի գույք վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը»։
Լրացուցիչ անգամ հիշեցնում ենք, որ խոսքն այն գույքի մասին է, որի ապօրինի լինելու կամ չլինելու հարցը դեռևս գտնվում է քննության փուլում և չկա որևէ հաստատում այն մասին, որ այդ գույքը կամ փայաբաժինն ապօրինի է։ Ուշագրավ է, որ այս բոլոր զարգացումները, հետապնդումները սկիզբ են առել գործադիր իշխանության գործողությունների և միջամտությունների հետևանքով նախաձեռնված միջազգային արբիտրաժային վեճի հետ միաժամանակ:
Հայտնում ենք, որ փաստաբանական խումբն այս առնչությամբ դիտարկում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը։
Փաստաբաններ
Արամ Վարդևանյան
Արսեն Բաբայան
Սոս Հակոբյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից