Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, և ավանդույթի համաձայն, այս տարի ևս անցկացվեց «Թանգարանների գիշեր» ծրագիրը, որի շրջանակներում անվճար սկզբունքով մինչև կեսգիշեր բաց էին հանրապետության 118 թանգարանի դռները: Ցուցադրությունից զատ, մի շարք թանգարաններում անցկացվեցին տարբեր միջոցառումներ: Այս տարին, սակայն, ուշագրավ էր նաև նրանով, որ Հայաստանի թանգարանների ցանկը համալրվեց ևս մեկով. Team Telecom Armenia-ն «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում վերաբացեց Կապի թանգարանը։ Թանգարանում առաջին շրջայցն անցկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար։

Նրա խոսքերով, չնայած Կապի թանգարանի երիտասարդ լինելուն, այն պահպանում է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման մի քանի դարյա պատմություն։ «Հպարտ ենք, որ կարող ենք այս հարուստ ժառանգությունը ներկայացնել և նորարարական մտածելակերպով ոգեշնչել այցելուներին։ Team-ը, որպես Հայաստանի առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդ, շարունակում է գրել ոլորտի պատմությունը՝ ներդնելով ամենաարդիական տեխնոլոգիաները: Մեր նպատակն է ոչ միայն պահպանել անցյալի ձեռքբերումները, այլև ձևավորել ապագան»,-ասաց Եսայանը:

Կապի թանգարան այցելությունը եզակի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաների զարգացման պատմությամբ, ցանկանում են տեսնել անցած դարում օգտագործված կապի սարքեր և ավելին իմանալ թվային հեղափոխության մասին: Ի դեպ, նշենք, որ Կապի թանգարանը կգործի յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 13:00-ից 16:00-ն, իսկ խմբային այցերի համար անհրաժեշտ կլինի նախապես գրանցվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում