Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»
Տնտեսություն

ԶՊՄԿ-ն կրկին դուրս է գալու առաջին հորիզոնական

Վերջին տարիներին Հայաստանի 1000 հարկատուների ցանկը գլխավորում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով` ԶՊՄԿ-ն միայն երրորդն է։ Անակնկալ կերպով հարկատուների ցանկի առաջին հորիզոնական է բարձրացել «Մոբայլ սենթր արտ» ընկերությունը, իսկ երկրորդը՝ «Գազպրոմ Արմենիան» է։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա երեք ամիսների ընթացքում 15,6 միլիարդ դրամ է վճարել պետական բյուջե։ Հանրության մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե երրորդ տեղում գտնվող ԶՊՄԿ-ն ավելի քիչ հարկեր է վճարել, քան, օրինակ, նախորդ տարի, մինչդեռ իրականում` հակառակն է։

Նախորդ տարվա առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն շուրջ 140 միլիոն դրամով ավելի պակաս էր հարկեր վճարել, իսկ առաջին հորիզոնականում այլ ընկերության հայտնվելու հանգամանքը պայմանավորված է բացառապես վերաարտահանմամբ, երբ արևմտյան սարքավորումները և տեխնիկան Հայաստանի տարածքով են տեղափոխում Ռուսաստան։

Ըստ կանխատեսումների՝ արդեն հաջորդ եռամսյակում ԶՊՄԿ-ն վերականգնելու է առաջատարի իր դիրքերը, ընդ որում` երկրորդ եռամսյակի վճարվելիք հարկերը մի քանի անգամ գերազանցելու են առաջին եռամսյակի հարկերը։

Միայն ապրիլին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, մեկ ամսում կրկնակի ավելի, քան նախորդ 3 ամիսներին, իսկ մայիս և հունիս ամիսների վճարելիք հարկերի տվյալները հայտնի կդառնան ավելի ուշ։ Բանն այն է, որ առաջին եռամսյակում չեն արտացոլվում տարեկան հաշվետվությունները, որոնք, ըստ հարկային օրենսգրքի` ներկայացվում են ապրիլին, և տարեկան վճարների մեծ մասը ռոյալթիի և շահութահարկի մասով արվում է հենց ապրիլին։

Ըստ էության` արդեն երկրորդ եռամսյակում ԶՊՄԿ-ն կվերականգնի առաջատարի իր դիրքերը՝ մի քանի անգամ գերազանցելով «մրցակիցներին»։

Անի Մելիքյան