Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»
Տնտեսություն

ԱՄՆ-ում 10 տարում արևային վահանկների թիվը եռապատկվելու է

ԱՄՆ Արևային էներգիայի արտադրողների ասոցիացիան կանխատեսում է արևային սարքավորումների կրկնապատկում մինչև 30 միլիոնի, արդեն 2030 թվականին, իսկ մինչև 2034 թվականն այդ թիվը կեռապատկվի՝ հասնելով 45 միլիոնի։

ԱՄՆ բնակելի հատվածին բաժին է հասնում բոլոր արևային վահանակների 97 %-ը։ Ներկայումս, երկրի ողջ տարածքում 5 միլիոնից ավելի արևային վահանակներ են տեղադրված։ Առաջատարը նահանգներից Կալիֆոռնիան է, որտեղ տեղադրված են բոլոր վահանակներից 2 միլիոնը։ Իլինոյսում և Ֆլորիդայում վերջին տարիներին նկատվում է արևային էներգետիկայի շեշտակի աճ։

2023 թվականի տվյալներով ԱՄՆ-ում տեղադրվել է 36 ԳՎտ արևային էներգիա միայն բնակելի հատվածում։ Նշենք, որ առաջին արևային վահանակն ԱՄՆ-ում հայտնվել է 1973 թվականին։

Ասոցիացիայի տվյալներով՝ արևային էներգետիկան երկրում 263 հազար աշխատատեղ է ստեղծել, իսկ անցած տարվա ընթացքում բնակելի տներում բոլոր արևային վահանակների 13 %-ն ունեցել է նաև էներգիայի կուտակիչներ։

Գործարար Իլոն Մասկը համաշխարհային ֆորումի ընթացքում նշել է, թե՝ «ԱՄՆ-ում արևային էներգիայի արժեքը կտրուկ նվազել է։ Էլեկտրաէներգիայի մարտկոցային պահպանման արժեքը վերջին 5 տարում նվազել է 10 անգամ»,-նշել է Մասկը և խորհուրդ տվել ավելի շատ տեղադրել արևային սարքավորումներ։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Անի Պողոսյան